Հասարակություն

Հոգևոր զրույց և բանախոսություն՝ Մասյացոտնի թեմի երիտասարդների հետ

Հոգևոր զրույց և բանախոսություն՝ Մասյացոտնի թեմի երիտասարդների հետ

Այսօր Մասյացոտնի թեմի մի խումբ եկեղեցասեր երիտասարդների նախաձեռնությամբ Մխչյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում տեղի ունեցավ հոգևոր զրույց և բանախոսություն՝ «Երիտասարդների առաքելության կարևորությունը Եկեղեցու կյանքում» թեմայով։ Բանախոսն էր թեմի առաջնորդական տեղապահ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը։

. Հանդիպմանը ներկա էին Արտաշատի և Արարատի տարածաշրջանների երիտասարդաց միությունների անդամները։

. Հանդիպման ընթացքում երիտասարդները հնարավորություն ունեցան իրենց հարցերն ուղղելու Հայր Ռուբենին, ինչպես նաև անմիջապես քահանա հայրերից տեղեկանալու վերջին օրերին թեմում տեղի ունեցող զարգացումների մասին։

. Առաջիկայում նախատեսվում է կազմակերպել նմանատիպ հանդիպում նաև Մասիսի և Վեդիի տարածաշրջանների եկեղեցասեր երիտասարդների հետ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image