Հունվարի 24-ին ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովում կազմակերպվել էր քննարկում ՀՀ ԱԺ ներկայացված ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու օրենսդրական նախաձեռնության շուրջ, որին ի նպաստ Եվրաքվեի նախաձեռնող խումբն ավելի վաղ հավաքել էր անհրաժեշտ թվով ստորագրություններ։ ԱԺ հանձնաժողովում ընթացած քննարկման ժամանակ էլ ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը հայտնել էր, որ առաջիկայում սպասվում է ԵՄ Հանձնաժողովի փոխնախագահ, Արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով Բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի այցը Հայաստան։
Կայա Կալլասը Էստոնիայի նախկին վարչապետն է, ով անցյալ տարեվերջից ԵՄ Բարձր ներկայացուցչի պաշտոնում փոխարինել է Ջոզեպ Բորելին։
Ընթերցողներին նաեւ հիշեցնենք, որ ԵՄ Բարձր ներկայացուցիչը միաժամանակ EEAS-ի՝ Եվրոպական արտաքին գործառնությունների ծառայության ղտկավարն է։ Ոմանք թերեւս կհիշեն, որ անցյալ տարի կային խոսակցություններ՝ ԵՄ խորհրդարանական ընտրություններից հետո Ջոզեպ Բորելի այցի մասին Հայաստան, սակայն տարվա ընթացքում նման այց չկայացավ։ Այցը, ինքնաբերաբար, կապված էր նաեւ Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ բանակցվող նոր պայմանագրի՝ Patnership Agenda-ի շուրջ աշխատանքների հետ։ Գաղտնիք չէ, որ այդ փաստաթուղթն ի թիվս այլնի ուրվագծելու է ԵՄ-ին Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզը։
Անցյալ տարվա ընթացքում բանակցվող այդ փաստաթղթի մասին, գոնե Հայաստանի հասարակությանը, որեւէ առարկայական, բովանդակային տեղեկություն չտրվեց։ Այժմ տիկ․ Կալլասի ակնկալվող այցի համատեքստում նորից բարձրանում է New Partnership Agenda-ի հարցը, ինչից ելնելով նույն օրը, երբ Կալլասի այցի մասին հայտարարել էր ՀՀ ԱԳ փոխնախարարը երեք կարճ հարց ուղարկեցինք Հայաստանում ԵՄ պատվիրակություն, խնդրելով հնարավորինս արագ պատասխանել։ Պարզվեց` նույն օրը հարցերը ԵՄ դեսպանատնից ուղարկվել են EEAS-ի կենտրոնակայան, Բրյուսել, որտեղից էլ հունվարի 27-ին ստացանք պատասխանները, որոնք ուղարկվել են EEAS-ի խոսնակ Անիտա Հիպերի անունից։
Ստորեւ ներկայացնում ենք հարցերը եւ պատասխանները՝ հայերեն թարգմանությամբ եւ անգլերեն բնագրով։
- Մոտավորապես ե՞րբ է ակնկալվում Բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի այցը Հայաստան։ Կարո՞ղ է այցը տեղի ունենալ փետրվարին։
- Բարձր ներկայացուցիչ /փոխնախագահ Կալլասը, անշուշտ, ծրագրում է մոտ ապագայում այցելել Հայաստան, բայց ամսաթվերը դեռ հաստատված չեն։
- Ներկայում ինչ փուլում են գտնվում ԵՄ-Հայաստան նոր Գործընկերության օրակարգի (New Partnership Agenda) բանակցությունները: Կարո՞ղ են բանակցությունները ավարտին հասցվել մինչեւ Բարձր ներկայացուցչի այցը։ Կա՞ն փաստաթղթի բովանդակության, ծավալի, թեմատիկ շրջանակի վերաբերյալ այնպիսի մանրամասներ, որ կարող եք այս պահին գաղտնազերծել մեր ընթերցողների համար։
- ԵՄ-Հայաստան գործընկերության օրակարգի բանակցությունները հաջողությամբ շարունակվում են եւ առաջ են գնում։ «Գործընկերության օրակարգը» Հայաստանի հետ մեր համագործակցությունը կբարձրացնի հավակնությունների մի նոր մակարդակի՝ զարգացնելով ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության (CEPA) համաձայնագրային հիմքը։ Այդ գործընթացը մաս է կազմում ԵՄ-Հայաստան հարաբերությունները բոլոր ասպարեզներում խորացնելու մեր աշխատանքներին եւ «Գործընկերության օրակարգը» վերաբերելու է համագործակցության առաջնահեթությունների լայն շրջանակի, ներառյալ տնտեսության, անվտանգության, մարդկային փոխշփումների ոլորտները։ Մենք նպատակադրված ենք բանակցային գործընթացը ավարտին հասցնել 2025-ի ընթացքում։ Եվ քանի որ բանակցություններն ավարտելու համար դեռ ժամանակ կպահանջվի, ԵՄ Բարձր ներկայացուցիչ/փոխնախագահի այցը կարող է տեղի ունենալ ավելի վաղ։
- Կա՞ն փաստաթղթեր, որ կարող են ստորագրվել կամ հանրությանը ներկայացվել տիկ․ Կալլասի այցի ընթացքում․ եթե այո՝ ապա ի՞նչ փաստաթղթեր են դրանք։
- Այցի մանրամասները դեռ քննարկելու ենք Հայաստանի իշխանությունների հետ։
Անգլերեն բնագրով․
- Tentatively when the visit of High Representative Kaja Kallas to Armenia is expected, may it happen in February?
High Representative/Vice-President Kallas indeed plans to visit Armenia in the near future, but the date has not been confirmed.
- Where do the negotiations on the EU-Armenia New Partnership Agenda stand for the moment? May those negotiations be finalized before the High Representative's visit? Are there any details about the content, scope and volume of the negotiated document that you could unveil for our readers now?
The negotiations on the EU-Armenia Partnership Agenda are ongoing and proceeding well. The Partnership Agenda will raise our cooperation with Armenia to a new level of ambition, building on the EU-Armenia Comprehensive and Enhanced Partnership Agreement (CEPA). The process is part of our work to deepen EU-Armenia relations across all sectors and the Partnership Agenda will cover a broad range of cooperation priorities, including in the economic, security and people-to-people fields. We intend to finalise the process in the course of the year. As this will take time, the HR/VP visit to Armenia might take place earlier.
- Are there any bilateral documents that can be signed or presented to the public during Ms. Kallas' visit to Armenia, and if yes, then what documents are they?
We will be discussing the details of the visit with the Armenian authorities.