Ինչպես արդեն տեղեկացրել ենք` Բերձորի բնակիչներն այս պահին փակել են Լաչինի միջանցքի ճանապարհը՝ պահանջելով չհանձնել Բերձորը։ Արցախի իշխանությունները Բերձորի եւ Աղավնոյի բնակչությանը փոխանցել են, որ մինչեւ օգոստոսի 25-ը պետք է լքեն իրենց տները, քանդեն իրենց գերեզմաններն ու հարազատների շիրիմները տեղափոխեն նոր բնակավայր։ Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանը ստեղծված իրավիճակի վերաբերյալ ասաց, որ ժամանակը տրված է, այդ ընթացքում պետք է բնակիչները դուրս գան իրենց տներից։ Չավուշյանի խոսքով` գյուղն ունի 170 բնակիչ, պետությունը խոստացել է լուծել նրանց կեցության հարցերը, իսկ թե ինչպես եւ երբ, դեռեւս հայտնի չէ. «Ասել են` լուծելու ենք այդ հարցը, ասել են` ով, որտեղ, ուզում է, ցանկանում է այդտեղ էլ կարող է մնալ։ Մենք պետք է ընտանիք֊ընտանիք ներկայացնենք։ Հեսա դուրս են գալու էլի բնակիչները»։ Նա ասաց, որ գյուղի խաչքարերը գյուղից դուրս են բերելու. «Բա ի՞նչ անենք, կներեք, թողնենք, գան, վրան միզեն, ինչի՞ համար թողնենք։ Երևի մարդիկ իրենց գերեզմաններն էլ կտանեն, չգիտեմ։ Անճար են մարդիկ»։
Հասարակություն
Ամենաընթերցված
Ինչ են պատմում Կոնջորյանի եղբոր մասին Աբովյանում
Այսօր վաղ առավոտից համացանցը քննարկում է ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին դաժան ծեծի...
Դաժան ծեծի է ենթարկվել Հայկ Կոնջորյանի եղբայրը
Հուլիսի 24-ին ժամը 00:05-ի սահմաններում իր շքամուտքի առաջ դաժանաբար ծեծի է ենթարկվել ՔՊ-ական պատգամա...
Փաշինյանին հեռացնելու են հենց իր մարդիկ․․․
Նիկոլ Փաշինյանի շրջապատը էլ նախկին ծակ շալվարավորները կամ դատարկ գրպանավորները չեն, որոնցով այդքա՜ն...
Ցավոտ է, չէ՞․․․
Շարքային քաղաքացուն կարելի է ծեծել, քացու տակ առնել, նվաստացնել։ Ցավալին այն է, որ դա արդեն սովորակա...
×
❮
❯