Հասարակություն

Գուցե Բագրատ Սրբազանն այցելի՞ Վանաձոր` ոմանց հետ «սուրճ խմելու»

Գուցե Բագրատ Սրբազանն այցելի՞ Վանաձոր` ոմանց հետ «սուրճ խմելու»

2018թ-ին, երբ Նիկոլ Փաշինյանը դուրս էր եկել իշխանազավթման, ինչը շատերիս թվում էր թավշյա, ոչ բռնի հեղափոխություն, Վանաձորում առաջինը այդ գործընթացներից ոգեւորվեց «Գլորիա» կարի արտադրամասի տնօրեն Բագրատ Դարբինյանը: Նա բացեց ֆաբրիկայի դռներն ու աշխատակիցներին ասաց, որ ինքը չի կարողանում նրանց աշխատավարձը բարձրացնել, քանի որ իր եկամուտների 50 տոկոսը մուծվում է Սաշիկ Սարգսյանին: Եւ հետեւաբար, պետք է ազատագրվել սաշիկսարգսյաններից: Դարբինյանի ոգեւորությունը հասկանալի էր, քանի որ լճացած անընդունելի բարքերից դժգոհ էին շատերը` գործարաները, փոքր ու միջին ձեռնարկատերերը, շարքային քաղաքացիները: Ինչեւէ, «Գլորիան» Վանաձորում դարձավ «հեղափոխականներից» առաջատարը:

Սակայն, ֆաբրիկայի շարքային աշխատողների կյանքում բան չփոխվեց: Դեռ ավելին` Դարբինյանը հարկադրված գրանցեց բոլորին, իսկ այդ հարկային մուծումները կատարվեցին աշխատողների հաշվին: Ասել է թե` աշխատավարձերը ցածրացան: Իսկ այդ ցածր աշխատավարձով կարող բանվորուհիները աշխատում են գրեթե ստրկական պայմաններում՝ երկար աշխատանքային գրաֆիկով, առանց վճարովի արձակուրդի: Անգամ հարազատի մահվան դեպքում նրանք իրավունք չեն ունենում բացակայել աշխատանքից, որպեսզի Դարբինյանի աշխատանքն ու բիզնեսը չտուժի: Ու, քանի որ Վանաձորում շատ չեն աշխատանքի այլընտրանքները, Դարբինյանը օգտվում է դրանից ու ուզածին պես շահագործում իր աշխատողներին: 

Այս օրերին, երբ երկրում արտաքին-քաղաքական կարեւոր իրադարձություններ են տեղի ունենում, Փաշինյանի նախատեսած սահմանազատման արդյունքում Ադրբեջանին տրվելիք գյուղերից մեծանում վտանգը, որ ադրբեջանցիները կարող են անարգել, դիվերսիոն ներթափանցմամբ անտառների միջով հասնել ուղիղ Վանաձոր, շատերին է մտահոգել սա ու մարդիկ ուզում են դուրս գալ` իրենց անհամաձայնությունը հայտնել: Սակայն, Դարբինյանը խստիվ արգելել է իր աշխատակիցներին` դուրս գալ հանրահավանքների, գործադուլ անել: 

Սա Վանաձորում միակ փաստը չէ, որ աշխատողներին արգելում են դուրս գալ հանրահավաքի: Գուցե Բագրատ Սրբազանը եւ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը գնա՞ն Վանաձոր եւ «սուրճ խմեն» ոմանց հետ...

 

Հետաքրքիր նյութերը, որոնք ջնջվում են ֆեյսբուքի կողմից, կարող եք կարդալ այս հղումով՝ https://hraparak.am/

 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image