Հասարակություն

Դպրոցական ատեստատների տրամադրման կարգը փոխվել է

Դպրոցական ատեստատների տրամադրման կարգը փոխվել է

Հայաստանում դպրոցական ատեստատներն այսուհետ կտրվեն էլեկտրոնային եղանակով

Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։  

Դա կնվազեցնի փաստաթղթերի պատրաստման ծախսերը:  

Դրանք այժմ հասանելի կլինեն դպրոցների շրջանավարտներին ցանկացած պահի, առաջին պահանջով, կարծում են կառավարությունում:

ԿԳ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը տարեսկզբին էր հայտնել առաջիկա նորամուծության մասին։  

Նրա խոսքով` դա կնվազեցնի բյուրոկրատիան և կլուծի փաստաթղթերը կորցնելու դեպքում վերականգնելու խնդիրը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image