ԱՄՆ Միսիսիպի նահանգում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել այն բանից հետո, երբ ոստիկանները սպանել են մեկ տարեկան երեխայի, հայտնում է ABC-ն:
Ըստ աղբյուրի, Սենատոբիա քաղաքի բնակիչները հավաքվել են Walmart խանութի մոտ, որտեղ կրակոցից սպանվել էր մեկամյա տղան։ Նրանք պահանջել են պատասխանատվության ենթարկել մեղավորներին: Ի պատասխան՝ ոստիկանությունը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ է կիրառել։
Ինչպես հայտնում են ամերիկյան ԶԼՄ-ները, ողբերգական միջադեպը տեղի է ունեցել հունիսի 16-ին։ Ուժայինները խանութ են մտել գողության մասին ահազանգից հետո և կրակ են բացել մեքենայի ուղղությամբ, որի մեջ գտնվող կինն ու երեխան վիրավորվել են։ Տղայի կյանքը փրկել չի հաջողվել։