Քաղաքականություն

Աննա Հակոբյանը հիմա էլ ջերմուկցիներին է կրթում    

Աննա Հակոբյանը հիմա էլ ջերմուկցիներին է կրթում    

Սպառելով որոշ չափով իշխանությունների հանդեպ լոյալ հայտնի ու անհայտ անձանց բազան, Աննա Հակոբյանը իր հորինած «Կրթությունը նորաձև է» հեշթեգը վերցրել` հասել է Ջերմուկ, որտեղ հանդիպում է ունեցել Ջերմուկի տարբեր համայնքների ներկայացուցիչների հետ։

Աննա Հակոբյանին ծաղկեփնջով դիմավորել են Ջերմուկի քաղաքապետարանում, որտեղ էլ քննարկումը տեղի է ունեցել։ Տարածված լուսանկարներից երեւում է, որ նրան դիմավորում է քաղաքապետ Վահագն Արսենյանը` ՀՀԿ֊ական Աշոտ Արսենյանի որդին, ով Սերժ Սարգսյանի ամենամտերիմ մադրկանցից էր եւ արտերկիր մեկնելիս մշտապես ուղեկցում էր նրան։ Նա հենց «Հանրապետականների» ժամանակ է մեծ կարողություն դիզել, նա Ջերմուկի մայր գործարանի եւ ամենահին առողջարանի սեփականատերն է, որը մոտ մեկ տարվա հիմնովին վերանորոգումից հետո մոտ օրերս իր դռները կբացի հյուրերի առաջ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image