Հասարակություն

Ի՞նչ ուղերձ է հղում ԱՄՆ դեսպանը՝ հանգիստն անցկացնելով Սյունիքում

Ի՞նչ ուղերձ է հղում ԱՄՆ դեսպանը՝ հանգիստն անցկացնելով Սյունիքում

USAID-ի ֆեյսբուքյան էջը տեղեկացրել էր, որ նախորդ շաբաթ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին իր հանգիստն անցկացրել է Սյունիքում։ Հիասքանչ տեսարաններ, աստղազարդ գիշեր և հյուրընկալ մարդիկ. ահա թե ինչը գրավեց դեսպան Թրեյսիին այս շաբաթ իր արձակուրդն անցկացնել Սյունիքի մարզում»։ Նաև կարդացինք, որ ԱՄՆ դեսպանը Սյունիքի լեռներում մասնակցել է քայլարշավի տեղացիների հետ, գիշերը խարույկի շուրջ խոսել Հայաստանի հարուստ պատմության և մշակույթի մասին: Եթե Լին Թրեյսին գնար Շիրակ, արձագանքը միանգամայն այլ կլիներ, քան ադրբեջանական նկրտումների առարկա Սյունիք։ Եվ բնական է, որ շարք օգտատերեր՝ դրանում այլ իմաստներ են տեսել և շնորհակալություն են հայտնել դեսպան Թրեյսիին։ «Շնորհակալություն ԱՄՆ եւ հարգելի տիկին դեսպան»,-գրել է ր ԱԺԲ-ից Վարուժան Ավետիսյանը։ Այնուամենայնիվ, ի՞նչ ուղերձ է հղում ԵԱՀԿ ՄԽ անդամ համանախագահության անդամ գերտերության ներկայացուցիչն իր այս քայլով։ Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը «Հրապարակի» -ին ասաց․ «Դա ցույց է տալիս, որ Միացյալ նահանգներն աջակցում է Հայաստանին։ Չեմ կարող պնդել, բայց գուցեև սա մեսիջ է, որ ԱՄՆ-ը Սյունքի վրա ուշադրություն է դարձում։ Եվ նաև լավ տիրապետում է Սյունիքի խնդիրներին» ,-կարծում է քաղաքագետը։

Նրա մյուս բացատրությունը, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը չի սահմանափակվում պատահական ու ակտիվիստների հետ հանդիպելով, այլ հանդիպում է նաև Սյունիքի բնակիչների հետ՝ ցանկանալով իմանալ բնակչության տրամադրությունները տարբեր հարցերի հետ կապված։ Նաև բնակչության սպասումները Սյունիքի ապագայի մասին։ «Դրա մասին, իհարկե, ցանկալի է իմանալ շարքային քաղաքացիներից» ,-հավելեց Բադալյանը։ Իսկ որքանով են այդ քաղաքացիները «շարքային»․ միթե՞ ԱՄՆ դեսպանի հետ հանդիպմանը և աննմիջական զրույցի կարող էի գնալ պատահական մարդիկ։ Բնականաբար, ըստ քաղաքագետի, նրանք եղել են ստուգված-ընտրված մարդիկ, բայց նաև չի բացառում՝ կարող է եղած լինեին նաև շարքային սյունեցիներ։ Մենք գիտենք, որ յուրաքանչյուր երկրում ԱՄՆ դեսպանատները փոքր-իսկ լարվածության դեպքում իրենց քաղաքացիներին հորդորում են այդ հատվածներ չգնալ, և հիմա դեսպանական մակարդակով այցը, գուցե ի ցույց է դնում, որ Սյունիքը ԱՄՆ պաշտպանության տա՞կ է։ Բայց Արմեն Բադալյանն ի պատասխան ասաց, որ այդ հարցի պատասխանը չգիտի։ Քաղաքագիտական շրջանակներից մեկ այլ անձ, որն արձակուրդում գտնվելով՝ չցանկացավ, որ իր անունը նշվի, մեզ հետ մասնավոր զրույցում ասաց․ «Սա կարող է նշանակել, որ այս հարցում մենք նույնպես գոյություն ունենք, առանց մեզ հարցեր չեն կարող լուծվել»։ 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image