Այլ

Հիմարություն է․ Կրեմլում արձագանքել են

Հիմարություն է․ Կրեմլում արձագանքել են

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հայտարարությունն այն մասին, թե ՌԴ–ն պատրաստվում է հարձակվել ՆԱՏՕ-ի վրա, կատարյալ հիմարություն է։
«Կրկին կոչ եմ անում բոլորին լսել սկզբնաղբյուրին՝ մեր նախագահ Վլադիմիր Պուտինին», – ասել է նա լրագրողներին։

Կրեմլի ներկայացուցիչն արձագանքել է նաև Մերցի մեկ այլ հայտարարությանը, թե Պուտինը ցանկանում է վերականգնել ԽՍՀՄ-ը։

«Վլադիմիր Պուտինը չի ցանկանում վերականգնել ԽՍՀՄ-ը, քանի որ դա անհնար է։ Եվ ինքն այդ մասին բազմիցս ասել է»,– նշել է Պեսկովը։

Ավելի վաղ Մերցը ՆԱՏՕ-ի երկրների և հատկապես Գերմանիայի ռազմական ծախսերի ավելացումը հիմնավորել էր ԽՍՀՄ–ի վերականգնման և Ռուսաստանի կողմից դաշինքի երկրներից մեկի վրա ենթադրյալ հարձակման վախով՝ առանց որ

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image