Տիկին Մակունց, տարին ավարտվեց, ԱԺ-ն այդպես էլ խոսնակ չունեցավ, չնայած տարեսկզբին ասել էիք, որ կունենաք։ Երբեք պառլամենտում այսպիսի վիճակ չի եղել՝ ասացինք «Իմ քայլը» խմբակցության ղեկավարին։ «Գիտեք` վերջերս Ամերիկա կատարած` հայ-ամերիկյան բարեկամական խմբի այցի ընթացքում, երբ ուսումնասիրում էինք, թե ինչպես են աշխատում այլ խորհրդարանները, մասնավորապես՝ ԱՄՆ Կոնգրեսն ու Սենատը, մի գաղափար առաջացավ, որ խորհրդարանի եւ խմբակցությունների դերի բարձրացման շրջանակներում առաջարկով հանդես գանք, որի վրա հիմա աշխատում է Էդմոն Մարուքյանը, եւ նախատեսենք, որ խմբակցություններն ունենան մամլո խոսնակների լրացուցիչ հաստիքներ։ Կհաստատվի, թե ոչ՝ դեռ չգիտենք, բայց աշխատում ենք այդ ուղղությամբ»: Վճարովի՞։ «Այո»: Մեծ շռայլություն չէ՞։ «Խմբակցություններն ունեն չափազանց փոքր աշխատակազմ… Կարծում եմ` մեծ շռայլություն չէ, եւ հուսանք, որ մեր առաջարկը համաձայնության կարժանանա»:
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
Ծեծի ենթարկողը նույն օրը լքել է երկիրը
Օրեր առաջ ՔՊ-ի համակիր Արամ Ավետիսյանը հայտնել էր, որ ծեծի է ենթարկվել։ Ոստիկանությունից մեր հարցին...
«Հրապարակ»․ Նամակ ռուսաց նախարարին. Պապոյանը խնդրե...
Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը նամակ է գրել Ռուսաստանի արդյունաբերության եւ առեւտրի նախարար Անտ...
«Հրապարակ»․ Կատակել է ու ծառայակցին սպանել
Մհեր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ թիվ Ն զորամասի ժամկ...
«Հրապարակ»․ Փաշինյանը պատրաստվում է հաջորդ ընտրութ...
Իշխանությունը մտադիր է մեգահամայնքներ ձեւավորել, շրջանառության մեջ է դրվել օրենքի նախագիծ, որով առաջ...
×
❮
❯