Հասարակություն

Մեծամիտ ու անկիրթ կինն ինչպե՞ս կարող է ուրիշներին կրթել

Մեծամիտ ու անկիրթ կինն ինչպե՞ս կարող է ուրիշներին կրթել

Աննա Հակոբյանը, որ վերջին ամիսներին ստանձնել է մեր հասարակությանը կրթելու առաքելությունը` համաժողովներ ու փառատոներ է կազմակերպում, դահլիճներ լցնում և փորձում դասեր տալ մարդկանց, համոզելով, որ հայ ժողովուրդը վատն է, անկիրթ է, հետադիմական հայացքներ ունի, կաղապարված է: Եթե այդպիսին չլիներ, ապա կհասկանար, որ պարտությունը լավ բան է եւ պարտության միջոցով մենք անկախ ու ինքնիշխան ենք դարձել, ինչպես իր ամուսինն է քարոզում: Իհարկե, ամուսնու անհեթեթ մտքերից հատորներ կարելի է կազմել. Արցախը թոկ էր մեր վզին` ազատվեցինք, որ հանգիստ ապրենք, սահմանազատումը մեծ ձեռքբերում է` անվտանգության երաշխիք, գյուղերում ջուր չկա, որովհետեւ մարդիկ երկար են ատամ լվանում: Իսկ մեր բոլոր դժբախտությունները գալիս են ոչ թե նրանից, որ 2018-ին նման ճակատագրական սխալ արեցինք` իրենց իշխանության բերելով, այլ որովհետեւ բոլորս տգետ ենք ու տկարամիտ: Եթե կիրթ ու գրագետ լինեինք` պրոթուրքական քաղաքականության իմաստն ու կարևորությունը կըմբռնեինք…. 

Սակայն անգամ անզեն աչքով տեսանելի է, որ ոչ Նիկոլ Փաշինյանը, ոչ Աննա Հակոբյանն այն մարդիկ չեն, որոնք կարող են ուրիշներին կրթել ու խելք սովորեցնել: Նրանք ոչ կրթությամբ, ոչ էլ մարդկային հատկանիշներով չեն փայլում, իրենք բազմաթիվ կոմպլեքսներ ունեն, գիտելիքների մեջ ահռելի բացեր եւ անգետներին բնորոշ` անսահման մեծամտություն: Եւ բոլորին «կրթող» այս տիկինը, ով օրուգիշեր խոսում է կարդալու, իմանալու մասին, տարրական կուլտուրա եւ հարգանք էլ չունի ՀՀ քաղաքացիների հանդեպ: 

Այսօր Factor.am-ի լրագրողը Աննա Հակոբյանին էր նկատել Բաղրամյան պողոտայում զբոսնելիս և փորձել էր մի քանի հարց տալ նրան: Նա, ով ի վերջո լրագրող է եղել, նաև` խմբագիր, կարող էր բարեհաճել եւ պատասխանել լրագրողի հարցին: Սակայն նա ձեռքով իր ականջակալներն է ցույց տվել և հեգնանքով ժպտացել, լրագրողին հասկացնելով, թե ականջակալ է դրված` չի լսում նրան: Շարքային անդաստիարակ, մեծամիտ դեռահասի պահվածք: Կադրում երևում է նաեւ, որ վարչապետի կնոջը մոտենում է մի քաղաքացի` տարեց մի կին և ինչ-որ հարց է ուղղում, սակայն քանի որ քաղաքացին իր «տգետների դպրոցի» մասնակից չէ եւ իրենց կամերաներն էլ չեն ֆիքսում, որ կեղծ ժպիտով` նկարվի ու համացանցում տեղադրի, արհամարհում է կնոջն ու գնում: Նորմալ կինը կկանգներ` քաղաքացուն կժպտար, կզրուցեր, կլսեր, թե ինչ խնդիր է նրան անհանգստացնում, չէ որ ժամանակին ինքն է տարբեր պաշտոնյաների մոտեցել` հարցեր ուղղել, ձայնագրել: Ինչպե՞ս կարող է տարրական վարվեցողության կանոններից զուրկ, իր անցյալն իսպառ մոռացած մարդը խոսել կրթվելու մասին եւ փորձել ուրիշներին կրթել: 

Տիկինն ակնհայտորեն ունի դաստիարակության պակաս, նրան փոքր ժամանակ երեւի չեն սովորեցրել, որ տարեց մարդկանց պետք է հարգալից լսել, իսկ լրագրողների հարցերին` կոռեկտ պատասխանել: Շարքային «կոլտնտեսականի» այս պահվածքը հարիր չէ վարչապետի տիկնոջն ու առհասարակ` դաստիարակված մարդուն: Հայտնի առածը հիշեցի` որքան հասկը դատարկ է, գլուխն այնքան բարձր է, որքան լիքն է, այնքան` հեզ ու խոնարհ....

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image