Այսօր Yerevan park-ում նախատեսված համերգը երեկ գիշերվանից բառի բուն իմաստով գլխացավանք ու մղձավանջ է դարձել Վերածնունդ երիտասարդական ավանի բնակիչների համար։ Մինչև գիշերը ժամը 1:30-ը բացօթյա բեմից բարձր երաժշտության ձայները չեն դադարել անգամ պարեկների միջամտությունից հետո։
Բազմաթիվ բնակիչների ահազանգով ոստիկանությունը նախ նախազգուշացրել, ապա վարչական իրավախախտման մասին արձանագրություն է կազմել, բայց աղմուկը չի դադարել։ Տեղում պարեկներին թույլ չեն տվել նույնիսկ Yerevan park-ի տարածք մուտք գործել։
Հիշեցնենք, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180-րդ հոդվածը սահմանում է լռությունը խախտելու համար նախազգուշացում և տուգանք։ Գիշերային ժամանակ է համարվում ժամը 23.00-ից մինչև 7.00-ը։
Ստացվում է` գործարարները մի քանի հարյուր հազար դրամ տուգանքի դիմաց անդադար կարող են խախտել քաղաքացիների իրավունքները։ Yerevan park-ը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Գարեգին Նուշիկյանին։
Կից լուսանկարում պարեկներն են` այգու դարպասներից դուրս։