Այլ

Facebook-ում և Instagram-ում հաշիվների վճարովի ստուգում կիրականացվի

Facebook-ում և Instagram-ում հաշիվների վճարովի ստուգում կիրականացվի

Meta կորպորացիայի Facebook և Instagram սոցիալական ցանցերում հաջորդ շաբաթ կհայտնվի պրոֆիլի իսկությունը հաստատող նշան։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգը։

«Այս շաբաթ մենք սկսում ենք շրջանառության մեջ դնել Meta Verified-ի բաժանորդային ծառայությունը, որը թույլ է տալիս հաստատել ձեր հաշիվը ID-ով, ստանալ կապույտ նշան, լրացուցիչ պաշտպանություն ձեր անձը կեղծող հաշիվներից և ուղղակի մուտք դեպի աջակցություն։ Այս նոր առանձնահատկությունն ուղղված է մեր ծառայությունների իսկության և անվտանգության բարձրացմանը:», - գրել է նա։

Նրա խոսքով, Meta Verified-ի համակարգչային տարբերակի համար բաժանորդագրության արժեքը կկազմի 11,99 դոլար, իսկ iOS հարթակի համար՝ 14,99 դոլար։

Լրահոս

Ամենաընթերցված

Ա՜յս աստիճանի ցինիկ...

Ա՜յս աստիճանի ցինիկ...

Մարդ մեկ-մեկ մտածում է, որ եկել է մեր քաղաքակրթության վերջը: Ճիշտ այնպես, ինչպես մեկուկես հազարամյակ...

×
Gallery Image