Քաղաքականություն

Մհեր Ախտոյանի տան վրա հարձակում չի եղել

Մհեր Ախտոյանի տան վրա հարձակում չի եղել

Քիչ առաջ գրել էինք, որ Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում համայնքի ղեկավար, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի մասնակցությամբ ռազբորկա է եղել, որի հետեւանքով մարդ է զոհվել։ Մհեր Ախտոյանի մասնակցությամբ սա միակ միջադեպը չէ։

Իշխանական կայքերը լուրեր են տարածում, թե հարձակում է եղել Ախտոյանի տան վրա, ինչը, ըստ մեր աղբյուրի՝ բացարձակ սուտ է եւ Ախտոյանին զոհի կերպար տալու միտում ունի։ ՆԳՆ-ից չեն հաստատում այն լուրը, թե հարձակում է եղել գյուղապետի տան վրա։ 

Խուլիգանական միջադեպերին մասնակցությամբ հայտնի Ախտոյանն այս պահին անցնում է մեկ այլ քրեական գործով։ Նա կալանավորվել էր՝ ծառայողական լիազորությունները չարաշահելու հոդվածով։ Դատարանը նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց է ընտրել ստորագրությունը: Նշենք, որ նա ոչ պակաս կրիմինալ պատմություններով հայտնի Փարաքարի համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանի ընկերն է։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image