«Ինչ վերաբերում է պարոն Լուկաշենկոյի ասածներին, ես ցավում եմ, որ ստիպված եմ արձագանքել, որովհետև որևիցե լրջություն ես իր արտահայտություններում չտեսա, և մտավախություն ունեմ, որ արտահայտած մտքերն այնքան էլ իրենը չէին»,-այսպես այսօր արձագանքեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ նիստում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ելույթին` ուղղված Նիկոլ Փաշինյանին:
Hraparak.am-ը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է ինքը արձագանքում Լուկաշենկոյի հոխորտանքներին, այլ ոչ Նիկոլ Փաշինյանը, Սիմոնյանն ասաց. «Արձագանք եղել է, ուղղակի դրա տեսագրությունը ճիշտ չի, որ հանրությանը ներկայացվի»:
Նկատեցինք, որ կարող է ստացվել, թե իրենց իշխանության ամենադուխով պաշտոնյան ինքն է, Սիմոնյանն ասաց. «Մեզ մոտ ամենադուխովը լրագրողներն են, հետո նոր պաշտոնյաները»: