Էքսկլյուզիվ

«Հրապարակ»․Նիկոլ Փաշինյանն ու Սերժ Սարգսյանը կառավարական ամառանոցում հանդիպո՞ւմ էին

«Հրապարակ»․Նիկոլ Փաշինյանն ու Սերժ Սարգսյանը կառավարական ամառանոցում հանդիպո՞ւմ էին

«Իմ քայլի» քարտուղար Հակոբ Սիմիդյանին հարցրինք՝ մինչ պատգամավոր դառնալը Դուք կառավարական ամառանոցի կառավարիչն էիք` ՊՈԱԿ-ի տնօրենը, Նիկոլ Փաշինյանը լայվերից մեկում «շակալ» ցույց տվեց. շա՞տ էին այդ տարածքում կենդանիները։ «Այո, կային ե՛ւ շակալ, ե՛ւ աղվեսներ, մի հատվածում նաեւ բներ կային»: Օձերի՞։

«Չէ, շակալների ու աղվեսների, ձորից էին նրանք, ենթադրում եմ, բարձրանում, ուտելիքի հետեւից էին գալիս»: Երբ տնօրեն էիք, ովքե՞ր էին ապրում ամառանոցում: «Երբ ես գնացի, ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանն արդեն պատրաստվում էր դուրս գալ այնտեղից. Սերժ Սարգսյանն ու Փաշինյանենք էին, հետո օգոստոսին եկավ Արթուր Վանեցյանը»: Շփում կա՞ր նրանց միջեւ: «Իհարկե` ոչ։ Ի դեպ, եթե անկեղծորեն ասեմ` վեց ամիս լինելով տնօրեն, ես ոչ մի անգամ գոնե պատահական չեմ հանդիպել Սերժ Սարգսյանին»: Որ հանդիպեիք, կբարեւեի՞ք։ «Այո, կարծում եմ` այո»:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image