Այլ

Հռոմի պապը՝ կնոջը հարվածելու համար ներողություն է խնդրել

Հռոմի պապը՝ կնոջը հարվածելու համար ներողություն է խնդրել

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը չորեքշաբթի օրը ներողություն է խնդրել նախօրեի իր վարքագծի համար, երբ կորցրել է համբերությունը եւ հարվածել մի ոչ չափավոր ակտիվ ուխտավոր կնոջը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ «Համբերությունը սեր է։ Երբեմն մենք կորցնում ենք համբերությունը, ինչպես ես երեկ։ Եւ այսօր ես ներողություն եմ խնդրում երեկվա վատ օրինակի համար»,- չորեքշաբթի օրը ասել է պոնտիֆիկը՝ ավանդական քարոզով դիմելով հավատացյալներին, որոնք Նոր տարվա կապակցությամբ հավաքվել էին Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակում։

Հիշեցնենք, որ Պոնտիֆիկը սովորականի պես սեղմել է ներկաների ձեռքերը եւ արդեն պատրաստվել է վերադառնալ, երբ ուխտավոր մի կին անսպասելի բռնել է նրա աջ ձեռքը եւ անկիրթ կերպով քաշել դեպի իրեն։ Այդ պահին Պապի մշտապես բարեհամբույր դեմքին զայրույթ է արտացոլվել, եւ նա նույնիսկ հարվածել է կնոջ ձեռքին։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image