Քաղաքականություն

Նազելի Բաղդասարյան, բա որ գիտեիր՝ էդպիսի բաներ են եղել, բա ինչի՞ էիր լռում, գնայիր, ցուցմունք տայիր

Նազելի Բաղդասարյան, բա որ գիտեիր՝ էդպիսի բաներ են եղել, բա ինչի՞ էիր լռում, գնայիր, ցուցմունք տայիր

Օրեր առաջ Գյումրու նախկին քաղաքապետ, ներկայումս ՏԻՄ ընտրություններին քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանին ոստիկանության  ծառայության հատուկ ջոկատայինները,  բիրտ ուժ կիրառելով , բերման ենթարկեցին՝ ապօրինի զենք պահելու կասկածանքով: Ժամեր անց Ղուկասյանին ազատ արձակեցին, քանի որ կասկածը չէր հիմնավորվել:Դեպքից օրեր անց էլ կրքերը չեն հանդարտվել: Ղուկասյանը  բարկությամբ հայտարարեց, որ կատարվածն իր համար չտեսնված բան էր: 65-ամյա նախկին քաղաքապետին եւ նրա թիկնապահին , որը իր տարեկիցն է, գետնին քարշ տալով էին բերման ենթարկել:

Այս իրադարձությունների ֆոնին Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար, գյումրեցի Նազելի Բաղդասարյանն է մի գրառում արել, որն ակնհայտ ուղղված էր  նախկին քաղաքապետին, եւ այդկերպ նրան հիշեցնում էր կրիմինալ անցյալը․ «Մենք շատ լավ հիշում ենք՝ ով և ում վրա կրակեց, երբ և ում սպանեցին, ինչպես և ինչը մարդկանց ձեռքից խլեցին, ինչքան և որտեղ ապօրինի դիզեցին »։

«Բա որ գիտեիր, որ էդպիսի բաներ են եղել, բա ինչի՞ էիր էսքան ժամանակ լռում, բա գնայիր, ցուցմունք տայիր: Բոլորս գիտենք, որ դու էլ  հանրային մարդ էիր, հեռուստատեսության աշխատակից էիր »,-Hraparak.am-ի հետ զրույցում վարչապետի մամուլի քարտուղարին է հակադարձում գյումրեցի գործարար Տիգրան Ավագյանը:  

Մեզ հետ զրույցում Ավագյանը անդրադարձավ ՔՊ-ի կազմակերպած փրայմերիզին, որը գյումրեցիների համար այդպես էլ անհասկանալի ընտրության ձև մնաց։ «Էդ իրենց քաղաքական ավանտուրիաներից գիտեն՝ բան չենք հասկանում:Էդ փրայմերիզ չէր, էդ վայլդբերիզ էր»,-ասաց մեր զրուցակիցը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image