Ահա եւ նորից հայտնվեցինք արտակարգ դրության պայմաններում։ Ոմանց մոտ այն ասոցացվում է բացառապես 2008 թվականի մարտի 1-ի հետ, երբ հետընտրական զարգացումների հետ կապված՝ 20-օրյա արտակարգ դրություն հայտարարվեց, եւ կյանքը մոտ 20 օրով պարալիզացվեց։ Բայց դա, այսպես ասած, լոկալ բնույթի իրավիճակ էր եւ պայմանավորված էր քաղաքական իրադրությամբ, որը գոնե մարդկանց կյանքին ու առողջությանը վտանգ չէր սպառնում։ Եթե, իհարկե, բանտում գտնվելը չհամարենք կյանքին ու առողջությանն ուղղված սպառնալիք։ Սակայն 20-օրյա արգելքները հաղթահարելու միջոցներ հասարակությունը գտավ։ Հենց այդ ընթացքում խիստ զարգացան ինտերնետ ռեսուրսները, սոցիալական ցանցերը, որոնք Հայաստանի իշխանությունների կողմից կառավարելի չէին։ Այնպես որ, մարդիկ անհրաժեշտ ինֆորմացիան ստանալու ճանապարհները գտան՝ շրջանցելով արտակարգ դրության մասին հրամանագիրը։ Բայց այս իրավիճակն ինձ ավելի շատ հիշեցնում է ապրիլյան պատերազմի օրերը, երբ Արցախից, շփման գոտուց տագնապալի լուրեր էինք ստանում։ Դրանք, մի կողմից, հանրության բոլոր շերտերին էին վերաբերում, եւ մարդիկ ուղղակի մեզ խնդրում էին արագ աշխատել, շատ ինֆորմացիա տալ, իրազեկել, թե ինչ է կատարվում ռազմաճակատում։ Մյուս կողմից՝ յուրաքանչյուր անզգույշ տեղեկատվություն, ամենաչնչին սխալ կարող էր մեծ խուճապի պատճառ դառնալ եւ վնասել բոլորիս։ Այդ օրերին մեր լրատվամիջոցներն աշխատում էին ուժերի առավելագույն գերլարումով եւ հսկայական պատասխանատվության բեռի տակ։ Մենք գիտակցում էինք մեր փոխանցած տեղեկատվության արժեքն ու նշանակությունը երկրի, հասարակության կյանքում։ Բայց նաեւ պարտավոր էինք կատարել այդ պարտականությունը՝ որքան էլ որ դա ինչ-որ անձանց ու կառույցների, առհասարակ՝ իշխանությանը հաճելի չլիներ։
Հասարակություն
Հետահայաց
Ամենաընթերցված
Փաշինյանին Արման Բաբաջանյանի մատուցած ծառայություն...
Կառավարությունը անհատույց օգտագործման իրավունքով պետական գույք կհանձնի 1in.am լրատվական կայքին։ Համա...
Տարադրամի փոխարժեքը հուլիսի 23-ի դրությամբ
ՀՀ բանկերում այսօր՝ հուլիսի 23-ին ժամը 9:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 3...
Հերթական սկանդալը՝ ՔԿ-ում․ գումար է հափշտակվել
Քննչական կոմիտեում հերթական սկանդալն է եղել։ Իրավապահները պարզել են, որ ՔԿ-ի քննիչ Վազգեն Աբգարյանը,...
Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվ...
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավ։...
×
❮
❯