Այլ

Հայտնի են Լիբանանի խորհրդարանի հայ պատգամավորները

Հայտնի են Լիբանանի խորհրդարանի հայ պատգամավորները

2022 թվականի մայիսի 15-ին Լիբանանում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ։ Մեծ թվով գրանցված թեկնածուներից ընտրվելու էր ընդամենը 128 պատգամավոր։ Ինչպես նշել էինք, Լիբանանի խորհրդարանի մեջ հայերի համար վերապահված է 6 մանդատ՝ 5 Հայ առաքելական, մեկ Հայ կաթոլիկ։

«Պաշտոնական արդյունքները Լիբանանի ներքին գործերի նախարարության կողմից հայտարարվել են երեկ երեկոյան, որի հիման վրա պարզ դարձավ, որ հայկական համայնքի համար վերապահված 6 աթոռների համար ընտրվել են 6 հայորդիներ:

Երեք ընտրաշրջանների մեջ ՀՅԴ-ի 6 թեկնածուներից ընտրվեցին երեքը՝ Հակոբ Բագրատունեան, Հակոբ Թերզեան և Ճորճ Փուջիկեան: Ռամկավար Ազատական Կուսակցությունը իր զօրակցությունն է հայտնել 3 թեկնածուների, որոնցից ընտրվել  է մեկը՝ Փոլա Եագուպեան: Մյուս երկու շահողները հանդիսացան երկու անկախ թեկնածուներ՝ Ժան Թալուզեան և Ժիհատ Բագրատունի»,- այս մասին Hraparak.am-ի հետ զրույցում ասաց՝ Լիբանանում՝  «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր, լիբանանահայ Սևակ Հակոբյանը։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image