Հասարակություն

Դասախոսներ են ձերբակալվել

Դասախոսներ են ձերբակալվել

Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում այսօր ձերբակալվել են Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռոմանագերմանական և ռուս բանասիրության ամբիոնի վարիչ Գայանե Եղիազարյանը և մի քանի դասախոսներ։

Հակակոռուպցիոն կոմիտեից անուններ չեն հայտնում, սակայն հաստատում են ձերբակալությունների մասին տեղեկությունը։

Բրյուսովի անվան համալսարանի նախկին պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը «Հրապարակին» հայտնեց, որ ձերբակալված ամբիոնի վարիչը ռեկտոր Դավիթ Գյուրջինյանի թիմակիցն է։

«Գյուրջինյանի թիմակիցն է նա, ես նրա մասին եկեք կարծիք չհայտնեմ, սակայն Գյուրջինյանի ղեկավարած բուհից ամեն ինչ սպասելի է», - ասաց Ակոպյանը:

Մեր զրուցակիցը նշեց, որ տեղյակ չէ, թե ինչու են ձերբակալել դասախոսներին:

Մեր տեղեկություններով՝ դասախոսների ձերբակալությունը կապված է կաշառք տալու հետ:

Լրահոս

Ամենաընթերցված

Պետական հեղաշրջո՞ւմ

Պետական հեղաշրջո՞ւմ

Օգտվելով այն հանգամանքից, որ Սահմանադրական դատարանում ընթանում են հունիսի 7-ի ընտրությունների արդյու...

Սա դեռ սկիզբն է

Սա դեռ սկիզբն է

Դուք նկատեցի՞ք` ինչ արագությամբ, հենց հունիսի 8-ին, Երեւանի փողոցներից անհետացան կանաչապատման եւ սան...

×
Gallery Image