Հասարակություն

Շտապ օգնություն բուժքույրերն են ցուցաբերում

Շտապ օգնություն բուժքույրերն են ցուցաբերում

Տավուշի մարզի բնակիչներից բողոքներ ենք ստացել, որ երբ առողջական  խնդիրներ են ունենում եւ շտապ օգնություն են զանգահարում, ժամանած շտապ օգնության անձնակազմում բժշկի փոխարեն լինում է բուժքույր, ինչը իրենք անհանգստացնում է, որովհետեւ բժշկի որակավորում չունցեող բուժքույրը կարող է ոչ  ճիշտ խորհուրդներ տալ կամ ոչ ճիշտ բժշկական առաջին օգնություն ցուցաբերել։ Մեր տեղեկություններով, Տավուշի պետական բուժհիմնարկներում բժիշկների պակաս կա։ Տավուշի մարզպետի աշխատակազմից տեղեկացանք, որ այս տարվա հուլիսի 21-ի դրությամբ, Տավուշի մարզի պետական բուժհիմնարկներում առկա է 4 ընտանեկան բժշկի, 6 շտապ օգնության բժշկի և 11 այլ մասնագիտության բժիշկների թափուր հաստիքներ: Մարզպետի աշխատակազմից հայտնել են, որ բժիշկների թափուր հաստիքների մասին հայտարարությունները տեղադրվում են առողջապահության նախարարության ինտերնետային կայքում։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image