Օրերս աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլլահ Շահիդն այցելել է «Հայոց ցեղասպանության» հուշահամալիր, որից հետո այսպիսի գրառում արել. «Ես ծաղկեպսակ եմ դրել «Հայոց ցեղասպանության զոհերի» հուշահամալիրում։ Հատուկ շնորհակալություն թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանին և Հասմիկ Մարտիրոսյանին՝ թանգարանում շրջայցի համար»: Այս այցն ու նմանօրինակ գրառումն ինքնին նշանակում է, որ միջազգային այդ կառույցի պաշտոնյան ընդունում է Հայոց ցեղասպանության փաստը: Սակայն, որոշ ժամանակ անց Շահիդը ջնջել է այս գրառումը: Արդյո՞ք սեփական նախաձեռնությամբ է ՄԱԿ-ի պաշտոնյան այցելել Ծիծեռնակաբերդ, թե՞ դա եղել է պրոտոկոլի մեջ, պարզ չէ: Բայց թե ո՛րն է պատճառը, որ նա փոշմանել է իր գրառումից ու ջնջել այն, դժվար չէ կռահել: Ամենայն հավանականությամբ, նրանից այդպես են պահանջել կառույցից: Անհերքելի է, որ ՄԱԿ-ը ժամանակին Հայաստանին որոշակի հումանիտար օգնություն ցուցաբերել է՝ սննդամերքի եւ այլնի տեսքով: Սակայն այն իր բուն գործառույթները չի կատարել այն ժամանակ, երբ մեր երկրում ամենից շատն է զգացվել դրա կարիքը: 44-օրյա պատերազմը ցույց տվեց, որ միջազգային բոլոր կառույցները Հայաստանի հանդեպ ո՛չ սրտացավ են, ո՛չ օգտակար, ո՛չ էլ «մատի փուշ հանող»: Կոնկրետ մեզ համար ծանր պահերին դրանք ձեւաան եւ սին կառույցներ են: ՄԱԿ-ի՝ 1992 թ-ին ընդունված կոնվենցիայի համաձայն, արգելվում է քիմիական զենքի կիրառումը: Սակայն, 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանը կիրառեց ֆոսֆորային ռումբեր: Կան փաստեր՝ ե՛ւ տեսագրություններ, ե՛ւ այրվածքներ ստացած զինվորներ, որոնց առողջությունն ու կյանքը վտանգվեց հենց այդ զենքերի կիրառումից: ՀՀ եւ Արցախի համապատասխան պաշտոնյաները բազմիցս դիմել են ՄԱԿ-ին, սակայն կառույցը քայլեր չձեռնարկեց Ադրբեջանին համապատասխան պատախանատվության ենթարկելու ուղությամբ: Այն որեւէ կերպ չարձագանքեց դրան, կանխելու եւ հետեւանքները վերացնելու ուղղությամբ որեւէ քայլ չձեռնարկեց: 2020 թվականին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում և դրանից հետո Լեռնային Ղարաբաղում ստեղծված մարդասիրակաան աղետից հետո ՄԱԿ-ը չի կարողացել ապահովել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին մարդասիրական օգնություն տրամադրումը: Ադրբեջանում են գտնվում մի քանի տասնյակ հայ ռազմագերիներ: Սակայն, իբր մարդու իրավունքներով մտահոգված ՄԱԿ-ը չի կարողանում ապահովել նրանց վերադարձը հայրենիք: Արդեն չորրոդր տարին է, ինչ Փաշինյանական իշխանությունը Հայաստանում «բռնաբարում է» մարդու իրավունքները, դատական համակարգը դարձել է մահակ՝ իշխանության ընդդիմախոսների գլխին, սակայն ՄԱԿ-ի հայաստանյան գրանսենյակն ու «գլխամասը» սա ոչ տեսնում են, ոչ՝ լսում: Ըստ կանոնադրության, ՄԱԿ-ի գլխավոր նպատակներից մեկը «մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խթանումն ու տարածումն է՝ առանց ռասայական, սեռական, լեզվական կամ կրոնական որևէ խտրականության». անդամ երկրները խոստանում են ձեռնարկել «համատեղ և առանձին գործողություններ»՝ այդ իրավունքները պաշտպանելու համար։ Սակայն այս կառույցի գլխավոր պաշտոնյաներից մեկը գրառում է անում պատմականորեն անհերթելի իրողության մասին, երբ հայերը ցեղասպանվել են իրենց տներում միայն հայ լինելու համար, ու հետո փոշմանում է ու ջնջում իր գրառումը: Սա նշանակում է, որ ՄԱԿ-ը վերջնականապես արժեզրկված ու անիմաս, ձեւական կառույց է, որը մտել է աշխարահաքաղաքական մեծ խաղերի մեջ ու առաջնորդվում է «ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր» կարգախոսով: Հետեւաբար, հայ ժողովուրդը կորցրել է իր վստահությունը ինչպես միջազգային շատ կառույցների, այնպես էլ՝ ՄԱԿ-ի նկատմամբ:
Հասարակություն
Ամենաընթերցված
«Հրապարակ»․Հանրահավաքից հետո ՔՊ-ականներն ինքնաբացա...
Նախօրեին «Ուժեղ Հայաստան» կուսակցության բազմամարդ հանրահավաքից հետո տեղեկացանք, որ ընտրատարածքային հ...
Գյումրիում ձերբակալված աղջիկներից մեկը օրեր առաջ է...
Այսօր առավոտից իրավապահները խուզարկություններ էին իրականացնում Հայ հեղափոխական դաշնակցության Գյումրի...
«Հրապարակ»․ Կհեռացնեմ աշխատանքից՝ տղամարդավարի ասո...
Կոտայքի մարզպետարանից մեզ տեղեկացրին, որ իրենց ստիպում են ՔՊ-ի օգտին քվեարկել` քվեարկության ամբողջ ը...
×
❮
❯