Այսօր տեսանյութ տարածվեց, որ ադրբեջանցի մի խումբ , այսպես կոչված, «բնապահպաններ» փորձել են մուտք գործել Արցախի Հանրապետության տարածքում գործող Կաշենի հանքավայր` համարելով, որ դա իբրև թե իրենցն է:
Մենք տեղեկացանք, որ նրանց մուտքը, սակայն, կանխվել է հանքավայրի աշխատակիցների կողմից: Այս պահին իրադրությունը հարաբերական կայուն է:
Նշենք, որ հանքավայրը, մեր տեղեկություններով, շահագործում է «Բեյզմեթալզ» ընկերությունը, որը մտնում է «Վալլեքս գրուպի» մեջ:
Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ ընկերությունից, սակայն անարդյունք: