Հասարակություն

ՌԴ օմբուդսմենը եւ իրավապահ մարմինները պետք է զբաղվեն…

ՌԴ օմբուդսմենը եւ իրավապահ մարմինները պետք է զբաղվեն…

Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երեւում է, թե ինչպես են Մոսկվայի դպրոցներից մեկում համադասարանցիները ազգային հողի վրա ծեծում այլազգի՝ հայ աղջկան: Միջադեպը նկարահանվել եւ տարածվել է մեկ այլ համադասարանցու կողմից, ով ասում է.«Москва для москвичей»: Միջադեպին ներկա են նաեւ մեծահասակներ՝ ուսուցիչներ, ովքեր չեն կանխում աղջկա հանդեպ տեղի ունեցող բռնությունը:

ՌԴ իրավապահ մարմինները եւ օմբուդսմենի գրասենյակը պետք է զբաղվեն այս գործի քննությամբ, բացահայտեն դպրոցը, ազգամիջյան հողի վրա աղջկան ծեծի ենթարկողներին ու ծեծը չկանխող ուսուցիչներին: Համոզված ենք, որ ՄԻՊ հանձնակատարի գրասենյակը՝ ղեկավար Տատյանա Մոսկալկովայի գլխավորությամբ,  ըստ արժանվույն կզբաղվի միջադեպով, իսկ իրավապահ մարմինները միջադեպին կտան համապատասխան իրավական լուծում: 
 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image