Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները մոտ ապագայում դժվար թե հնարավոր լինեն, կարծում է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
«Այժմ ակնկալիք չկա, որ այս կամ այն կողմը պատրաստ է բանակցել»,- ասաց նա լրագրողների համար ճեպազրույցում։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը կշարունակի ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային՝ Ռուսաստանի Դաշնության հետ բանակցությունների դեպքում իր դիրքերն ամրապնդելու համար։