Հայաստան՝ Երեւան գալու ճանապարհին՝ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի օդանավը արտակարգ վայրէջք է կատարել Անկարայում։ Այս մասին հայտնում է թուրքական Anadolu լրատվական գործակալությունը։ Համաձայն հաղորդման, վարչապետ Սանչեսը թռչում էր Երեւան՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։
Հայտնի է նաեւ, որ վարչապետի օդանավի հետ կապված տեխնիկական խնդիրներ են առաջացել, ինչի պատճառով էլ որոշում է կայացվել հարկադիր արտակարգ վայրէջք կատարել Թուրքիայի մայրաքաղաքում։