Հասարակություն

ՀՔԾ-ն խոշտանգված Գորիսի փոխքաղաքապետի հետ այս պահին ոստիկանությունում է

ՀՔԾ-ն խոշտանգված Գորիսի փոխքաղաքապետի հետ այս պահին ոստիկանությունում է

Հատուկ քննչական ծառայությունն այս պահին Երեւան քաղաքի վարչությունում է` Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի հետ։

Նրանք այնտեղ են գնացել գործողություն անելու նպատակով, փոխքաղաքապետը պետք է ցույց տա հարկը, սենյակը, որտեղ իրեն ենթարկել են խոշտանգման։

Այս պահին նրանք Երեւանի փոխոստիկանապետ Արթուր Զաքարյանի սենյակում են, որն էլ, ըստ լուրերի, կազմակերպել է Մենուա Հովսեփյանի խոշտանգումը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 20-ին և 21-ին Սյունիք կատարած այցի ընթացքում մարզի մի շարք համայնքներում բողոքի ակցիաներ էին տեղի ունեցել, որոնց առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանության հոդվածներով։

Այս գործով բերման էր ենթարկվել նաեւ Մենուա Հովսեփյանը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image