Վատ հիշողություն ունեցող մարդիկ չպետք է ստեն, որովհետեւ մոռանում են, թե նույն հարցին անցյալում ինչպես են պատասխանել, եւ խճճվում են իրենց ստերի մեջ: Անգամ «կռուտիտի» մեծ մասնագետ լինելը չի փրկում Նիկոլ Փաշինյանին` նա խճճվում է իր նախորդ ստերի մեջ, իրար հակասող թեզեր ու բացատրություններ բերում` մոռանալով, թե նախորդ անգամ նույն հարցին պատասխանելիս ինչ էր ասել: Եկեղեցու դեմ ծավալած արշավի մասին խոսելիս ամեն անգամ նա այդ զազրելի արշավի մի նոր պատճառաբանություն է նշում: Եվ դա մի բան է նշանակում` հիշողությունն այլեւս առաջվանը չէ: Ամռանը, երբ նոր էր սկսել արշավը, խոսում էր եկեղեցիների չուլանացման, կուսակրոնության խախտումների մասին: Հետո ասպարեզ ելան եկեղեցու ֆինանսավորման ոչ թափանցիկության, մոմերի վաճառքից ստացվող եկամուտների ու հարկերի, ավելի ուշ` հոգեւորականների՝ օտարերկրյա գործակալ, այլ երկրների հատուկ ծառայությունների «լեյտենանտներին» հաշվետու լինելու մեղադրանքները: Սկզբում խոսում էր Եկեղեցու բարենորոգման անհրաժեշտության մասին, որին ինքը մասնակցում է որպես շարքային հավատացյալ` Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ, հետո, երբ պարզվեց, որ մարդիկ այնքան էլ լավ չեն գիտակցում, որ ինքը որպես վարչապետ է այս պայքարին ձեռնամուխ եղել, եւ իր լծակները չեն բավարարում Եկեղեցին քանդելու համար, սկսեց բացահայտորեն հանդես գալ եւ Եկեղեցին զավթելու «ճանապարհային քարտեզ» կոչվող մի թղթի տակ էլ իր ստորագրությունը դրեց: Իսկ երբ 10 տիրադավ եպիսկոպոսներին շանտաժով իր կողմը տարավ, հասկացվեց, որ բարենորոգման խաղաթուղթն էլ է «վառվել»` Կճոյանով ու Միրզախանյանով ի՞նչ բարեվարքություն: Հիմա քանի որ բոլորին պարզ է դարձել բուն նպատակը, արդեն խոսում է Եկեղեցու կողմից քաղաքականությանը խառնվելու մասին:
Քաղաքականություն
Դիմակը պատռվեց
Ամենաընթերցված
Սեւանի սկանդալային սպանության գործով Նորատուսցի Ար...
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ դատարանը հրապարակել է քրեական հեղինակություն Նորատուսցի Արայի որդու՝...
Պատրաստ է լսելու Իրանի ներկայացուցիչների առաջարկնե...
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է լսելու Իրանի ներկայացուցիչների առաջարկները՝ ամե...
Թրամփը հասկացել է՝ Ռուսաստանը չի ցանկանում ավարտել...
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գիտակցել է՝ Ռուսաս...
Հայկական կաթնամթերքի սահմանափակումից հետո Ռուսաստա...
Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի ներմուծման նկատմամբ սահմանափակումների կիրառումը չի հանգեցնի ռուսակա...
×
❮
❯