Հասարակություն

Բագրատ Սրբազանը ներկայացրեց հետագա անելիքները

Բագրատ Սրբազանը ներկայացրեց հետագա անելիքները

Սուրբ Աննա եկեղեցու բակում այսօր՝ մայիսի 16-ին, տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ Բագրատ Սրբազանը ներկայացրեց, թե ինչ հանդիպումներ են ունեցել և ինչ հանդիպումներ կլինեն առաջիկայում։

«Վաղը մենք շատ կարևոր հանդիպում ունենք մեր երիտասարդության հետ համալսարանի դիմաց, բաց դաս, դասախոսություն կլինի։ Հետո ժամը 17։00-ին հանդիպում ունենք մեր բժշկական համայնքի հետ։

Ժամը 18։00-ին Նեմեսիսի արձանի մոտ պիտի հանդիպենք նաև մեր դասախոսներին՝ թվով 100-ից ավել, որոնք երեկ իրենց ընդվզումն են հայտնել և հրաժարականի պահանջ էին դրել։

Առաջիկայում նաև մեր նախկին սպայական կազմի, մեր շատ սիրելի տղաների հետ պիտի հանդիպենք, բավականին մեծ թվով, նաև տնտեսագետների հետ է նախատեսվում, կրթության մասնագետների հետ, հանձնարարությունները կան, որոնցով մարդիկ զբաղվում են։

Սա է հենց այն համակարգային ձևակերպումը, որ մենք պիտի տանք, մի ուրիշ ծրագիր էլ կա, սրա մասին հիմա չեմ ասի, ժամը կգա, կասեմ։

Շաբաթ օրը՝ առավոտյան ժամը 11։00-ին, քաղաքական բոլոր կուսակցություններին հրավիրում ենք հանդիպման, տեղը, վայրը, ժամը կնշվի հայտարարությամբ։ Այնպես, որ այս հանդիպումները շատ կարևոր են թե՛ հասարակական շերտերի, թե՛ համախոհություն գոյացնելու, թե՛ կառուցվածքային վիճակի բերելու իմաստով»,-ասաց Բագրատ Սրբազանը»։

Լրահոս

Ամենաընթերցված

Փաշինյան, գուցե «բրախե՞ս»…

Փաշինյան, գուցե «բրախե՞ս»…

Ուժերի հետաքրքիր հարաբերակցություն է հաստատվել Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի միջև: Կողմերը, կար...

×
Gallery Image