Հասարակություն

Մեղադրում են Լեւոն Սարգսյանի փողերը լվանալու մեջ․ Ջեմբերջյան

Մեղադրում են Լեւոն Սարգսյանի փողերը լվանալու մեջ․ Ջեմբերջյան

«Եթե հանցագործ եմ, պիտի ինձ ձերբակալեն»,-լրագրողների հետ զրույցում ասաց «Փյունիկ» հիմնադրամի նախկին նախագահ Գաբրիել Ջեմբերջյանը։ «Հրապարակը» գրել էր, որ Ջեմբերջյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ փողերի լվացման մեղադրանքով։  Ջեմբերջյանի ընկերության հաշվին փոխանցված ինչ-որ գումարներ ՀՀ իրավապահներին կասկածելի են թվացել և նրանք այդ գումարները դիտել են որպես փողերի լվացում և այդ գործին կպցրել նաև Ջեմբերջյանի նախկին ընկերոջը` Սերժ Սարգսյանի կրտսեր եղբորը` Լևոն Սարգսյանին:

«Ինձ մեղադրում են, որ իբր ես Լեւոն Սարգսյանի փողերն եմ լվացել»,-մեր լուրը հաստատեց Ջեմբերջյանը։ 

Լրագրողի դիտարկանը՝ Աննա Հակոբյանի կազմակերպած խնջույքին «փողեր մուծվելը» ոչ մի օգուտ չտվե՞ց, Ջեմբերջյանը պատասխանեց․ «Ուրեմն լսեք, ես Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակներից մինչեւ օրս բարեգործություն եմ անում, պիտի անեմ։ Կառավարությունը ինչ անում է, ճիշտ է անում»։

Մանրամասն՝ տեսանյութում

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image