Միջազգային

Բաքվի «սրտի» Փաշինյանը ադրբեջանական մամուլի գլխագրերում է

Բաքվի «սրտի» Փաշինյանը ադրբեջանական մամուլի գլխագրերում է

Ադրբեջանական ԶԼՄ-ները ակտիվորեն լուսաբանում են ՀՀ-ում մեկնարկած խորհրդարանական ընտրությունները՝ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ անթաքույց «աջակցության» վերնագրերով և շեշտադրությամբ։

Ալիևյան քարոչզակայքերի գլխագրերում այնպիսի «համակրանքով» են ներկայացնում գործող ռեժիմի և նրա ղեկավարի մասնակցությունն ԱԺ ընտրություններում, կարծես, խոսքն իրենց դաշնակցի մասին է՝ իհարկե դասական իմաստով։

Իսկ այն, որ Փաշինյանը դաշնակցում է թուրք-ադրբեջանական դաշինքի հետ՝ արտահաստիքային աշխատողի կարգավիճակում, հրահանգները հլու-հնազանդ կատարողի հանձնաառությամբ, այլևս ու վաղուց գաղտնիք չէ։

Դե իսկ Փաշինյանի վերընտրության ցանկալի լինելու մասին էլ ավելի վաղ հայտարարել էր Անկարան՝ ԱԳՆ նախարար Հաքան Ֆիդանի շուրթերով։

Բաքվի աջակցությունը եղել է առանձին գործիչների, ԱԳ նախկին նախարարի, փորձագետների և մեդիաքարոզչության մակարդակով։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image