Հասարակություն

Նոյեմբերյան քաղաքի ընտրատեղամասերից մեկում ընտրողների հերթ է

Նոյեմբերյան քաղաքի ընտրատեղամասերից մեկում ընտրողների հերթ է

Նոյեմբերյան քաղաքի մշակույթի տանը տեղակայված, քաղաքի 37/1 տեղամասում ժամը 11֊ի դրությամբ ընտրողների հերթ է։ Դա սկսվել է դրանից մեկ ժամ առաջ։ Հերթի պատճառը ընտրողների ակտիվությունն է այդ ժամին։

Թիվ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արկադի Հարությունյանը այժմ այդ տեղամասում է գտնվում, աջակցում է իրավիճակի կարգավորմանը։ Ընդդիմադիր քաղաքական ուժերի վստահված անձինք լրագրողիս հայտնեցին,որ այդ ընտրատեղամասի մոտ մարդկանց անհարկի կուտակումներ կան։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image