Էքսկլյուզիվ

«Հրապարակ». Ինչո՞ւ են Սուքիասյանների խնամուն բերման ենթարկել

«Հրապարակ». Ինչո՞ւ են Սուքիասյանների խնամուն բերման ենթարկել

Օրերս լրատվամիջոցները գրեցին, որ Երեւանում կանխվել է օրենքով գողերի «ռազբորկա», հայտնաբերվել եւ ոստիկանություն բերման են ենթարկվել քրեածին տարրեր, այդ թվում՝ օրենքով գող Զապը՝ Անդրանիկ Սողոյանը, Մոսկվայից վերջերս Հայաստան ժամանած «Մասկովսկի Արամչոն»՝ Արամ Խռատյանը, եւ այլք։ Նրանց բերման են ենթարկել Էրեբունու ռեստորաններից մեկում ճաշելիս։

Նշենք, որ Արամչոն ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբոր՝ Էդուարդ Սուքիասյանի խնամին է եւ Սուքիասյանների հետ խնամիական կապի շնորհիվ է Հայաստան մուտք գործելու թույլտվություն ստացել․ երկար տարիներ նրա մուտքը Հայաստան արգելված է եղել։ Նա ներգրավված է եղել տարբեր քրեական պատմություններում, բազմիցս դատապարտված է եղել, նստել է ԱՄՆ բանտում։

Ըստ մամուլի տեղեկությունների, մաքսանենգ ճանապարհով 40 տոննա ծխախոտ ՌԴ արտահանելու գաղափարի հեղինակն ու կազմակերպիչն է։ Շրջանառվող լուրերի համաձայն, խնամիների հարաբերությունները վերջերս լարվել են, եւ նրան բերման ենթարկելը եւս պատահական չէ, դա ուղղորդված է հենց խնամիների կողմից։

Լրահոս

Ամենաընթերցված

Պետական հեղաշրջո՞ւմ

Պետական հեղաշրջո՞ւմ

Օգտվելով այն հանգամանքից, որ Սահմանադրական դատարանում ընթանում են հունիսի 7-ի ընտրությունների արդյու...

Սա դեռ սկիզբն է

Սա դեռ սկիզբն է

Դուք նկատեցի՞ք` ինչ արագությամբ, հենց հունիսի 8-ին, Երեւանի փողոցներից անհետացան կանաչապատման եւ սան...

×
Gallery Image