Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի մի խումբ աշխատակիցներ երեկ հանդիպել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ՝ ճշգրտումներ անելու իրենց հետագա գործունեության եւ ճակատագրի հետ կապված։ Գրել էինք, որ տնօրենի պաշտոնից Էդիտա Գզոյանի սկանդալային հեռացումից հետո աշխատակազմը չի պատկերացնում, թե ինչպես է շարունակելու հետագա աշխատանքը, արդյոք կառավարությունը չի՞ արգելելու այսուհետ գիտական գործունեությամբ զբաղվել։ Նրանց լուրեր են հասել, որ Ցեղասպանության թանգարանի Արցախի բաժինը եւս փակվելու է, եւ նրանք նամակով դիմել էին ԿԳՄՍՆ-ին ու Հոգաբարձուների խորհրդին՝ հասկանալու Արցախի բաժնի ճակատագիրը։ Տեղեկացանք, որ հանդիպման ժամանակ նախարարն աշխատակիցներին հանգստացրել է, թե՝ գնացեք, ձեր գիտական գործունեությամբ զբաղվեք, ոչ մեկը ձեզ չի արգելելու եւ չի խանգարելու։ Արցախի բաժնի վերաբերյալ էլ հստակ պատասխաններ չեն հնչել, ասվել է միայն՝ ինչպես աշխատում էիք, այնպես էլ շարունակեք աշխատել, ձեր աշխատանքը կապ չունի պետական արարողակարգի հետ։
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
Սպասումը երբեք իզուր չէ. Շուտով ամուսնանում եմ
Սննդաբան Լիլիթ Բասյանը կրկին ամուսնանում է։ Նա ֆեյսբուքյան իր էջում կիսվել է սիրելիի հետ համբույրի լ...
Ալիևի հայտարարություններից հետո ՌԴ֊ն սահմանափակե...
Ռուսաստանի գյուղատնտեսական վերահսկողության դաշնային ծառայությունը («Ռոսսելխոզնադզոր») սահմանափակել է...
Հուլիսի 20-ին լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 20-ին պլանայի...
Այսպիսի ծանր կրիմինալ իրավիճակ չի եղել անգամ քանդվ...
Կարեն Քոչարյանը գրում է․. «Ես ծնվել և մեծացել եմ Խորհրդային Հայաստանում և արդեն 35 տարի է ապրում եմ...
×
❮
❯