Քաղաքականություն

«Հրապարակ». Պոպուլիզմը կերավ Փաշինյանին․ սուտը՝ ստի հետեւից

«Հրապարակ». Պոպուլիզմը կերավ Փաշինյանին․ սուտը՝ ստի հետեւից

Բաբկեն Թունյանի հարեւան Պողոսը ոչ միայն լավ հիշողության տեր անձնավորություն է, այլեւ մանրամասն տիրապետում է պոպուլիզմի հնարքներին։ Պողոսն արդեն հասկանում է՝ պոպուլիզմը սկսել է «ուտել» իր սիրելի վարչապետին։ Օրերս տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Փաշինյանը հերթական սուտը փչեց, թե ով իր եկամուտները հայտարարագրի, եթե առողջապահական ու կրթական ծախսեր է արել, իր վճարած եկամտային հարկից մինչեւ 100 հազար դրամ հետ է ստանալու: «Համընդհանուր հայտարարագրման արդյունքում քաղաքացիներն իրենց վճարած եկամտային հարկից տարեկան մինչեւ 100 հազար դրամ կարող են հետ ստանալ առողջության ապահովագրության, ատամնաբուժության, բուհերում, քոլեջներում եւ վճարովի դպրոցներում ուսման վճարների, հանրակրթական դպրոցներում դասագրքերի վարձակալության, մանկապարտեզների վճարների, մարզական ու արվեստի խմբակների եւ դպրոցների, այլ արտադպրոցական կրթական ծառայությունների, նաեւ՝ վերապատրաստման, որակավորման, կրթական ծառայությունների, այսինքն՝ իրենց եւ իրենց երեխաների առողջապահության ու կրթության համար կատարված վճարների դիմաց: Համընդհանուր հայտարարագրման համակարգը հնարավորություն կտա տարեկան վերը նշված ուղղություններով քաղաքացիների կատարած շուրջ 70 մլրդ դրամի ծախսեր վերադարձնել քաղաքացիներին: Դրա հարակից էֆեկտը կլինի այն, որ իմ թվարկած ոլորտները լրացուցիչ մի քանի տասնյակ միլիարդ ֆինանսավորում կստանան այդ ճանապարհով»,- հայտարարեց նա։ Դրանից առաջ ու հետո էլ մի քանի անգամ խոսել էր այդ մասին, անգամ հայտարարել, որ 70 միլիարդ վերադարձնելու են ՀՀ քաղաքացիներին: Իբրեւ թե` պետությունը միայն ձեր գրպանը չի մտնում, ձեր գրպանը փող էլ է դնում: Պարզվում է` սա սուտ է, ավելի ճիշտ` դեռ օրենսդրական փոփոխություններ պետք է արվեն, որ սա դառնա իրականություն: Այսինքն` օդից կախված լուր է:

Փաշինյանի սուտը ստիպված եղան հաջորդ օրերին բռնել, հերքել, իսկ ՊԵԿ-ն էլ ստիպված էր հաղորդագրություն տարածել, թե առաջիկայում  նման բան նախատեսված է: Սակայն փաստ է, որ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ սուտ տեղեկություններ է հաղորդել հանրությանը՝ ասելով, որ հայտարարագրման դեպքում կարող եք հետ ստանալ, օրինակ, ատամնաբուժական ծառայության համար կամ երեխայի ֆուտբոլի, բասկետբոլի, պարի, նկարչության համար վճարած գումարը։ «Կառավարության 29.06.23թ. 1067-Ն որոշման համաձայն՝ բժշկական հաստատություններում կատարված ծախսերը, ինչպես նաեւ սպորտային եւ արվեստի դպրոցների վճարները ենթակա չեն վերադարձման»,- վարչապետի սուտը բռնում է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։ 

Զավեշտալին այն է, որ քաղաքականություն մշակող մարմինը՝ ՊԵԿ-ն էլ է կանգնել փաստի առաջ։ Ասուլիսից մեկ օր անց ՊԵԿ-ը հայտարարություն է տարածում, թե վարչապետի ասածը վերաբերում է ապագային, իբր առաջիկայում էնպիսի օրենք են ընդունելու, որ հետ վերադարձնեն այդ գումարները։ «Որոշ լրատվամիջոցներ, հղում անելով ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման վերաբերյալ ՊԵԿ կայքում առկա իրազեկումներին, նշել են, թե իրականությանը չի համապատասխանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդումն այն մասին, որ սոցիալական կրեդիտների համակարգով վերադարձվում են նաեւ արվեստի, երաժշտական եւ այլ մասնավոր դասընթացներին մասնակցելու համար արված վճարումները։ ՊԵԿ-ը հայտնում է, որ հայտարարագիր լրացնելուց հետո սոցիալական ծախսերի փոխհատուցում ստանալու վերաբերյալ ՀՀ վարչապետի հայտարարության եւ ՊԵԿ-ի համապատասխան պարզաբանման միջեւ հակասություն չկա, քանի որ ՊԵԿ-ի բոլոր իրազեկումները վերաբերում են այս պահին գործող կարգավորմանը, իսկ վարչապետը ներկայացրել է առաջիկայում սպասվող փոփոխությունները»,- ՊԵԿ-ը փորձել է մի կերպ քողարկել վարչապետի սուտը։ Ստացվում է՝ Փաշինյանը եթերում ասել է մի բան, ինչը գոյություն չունի, մտահղացում է ընդամենը, որն ապագայում կա՛մ կլինի, կա՛մ չի լինի։ Ոտքի վրա արված հայտարարությամբ Փաշինյանը կրակն է գցել պետական ապարատը։ 

Մենք գրել էինք նաեւ, որ նման անորոշ վիճակի մեջ է հայտնվել  նաեւ ԷԿԵՆԳ-ը, երբ Հ1-ին տված Փաշինյանի հարցազրույցից են իմացել, որ էլեկտրոնային ստորագրության 3 հազար դրամ վճարը «հանվել է»։ Մինչ այդ էլեկտրոնային ստորագրության համար վճարած հազարավոր քաղաքացիների գումարները, փաստորեն, «ջուրը գնացին»։ Դատելով պետական համակարգում ստեղծված խառնաշփոթից՝ Փաշինյանը որոշումները կայացնում է միայնակ, պահի ազդեցության տակ եւ առանց ճշտելու։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image