Այլ

Փաշինյանի վարքը էլ ավելի բարձրացրեց կաթողիկոսի հեղինակությունը

Փաշինյանի վարքը էլ ավելի բարձրացրեց կաթողիկոսի հեղինակությունը

Վերջին զարգացումների ֆոնին կաթողիկոսի հեղինակությունն աճում է, որովհետև նա չի ներքաշվում իշխանության  քաղաքական խաղերի մեջ, պահպանում է չեզոքություն և արժանապատիվ հանգստություն։ Հասարակությունը նրան տեսնում է որպես կայուն, հավասարակշռված, անկեղծ և քաղաքական շահերից անկախ առաջնորդ։ Դրան զուգընթաց Նիկոլ Փաշինյանի  վարկանիշը գահավիժում, գլորվում  է, քանի որ նրա հրապարակային կրոնական ժեստերը ընկալվեցին որպես ձևական, ուշացած, ցուցադրական։  Հասարակությունն այդ քայլերում տեսավ ոչ թե հավատք, այլ քաղաքական հաշվարկ, ինչն առաջ բերեց հեգնանք, անվստահություն, ծաղր։ Մարդիկ պարզ հարց են ուղղում նրան՝ «Բա ինչև հիմա ինչու՞ չէիք մասնակցում պատարագների, ու՞ր էիք»։ Այս ֆոնի վրա Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը՝ «Առաջիկա եւ հետագա բոլոր կիրակիներին կմասնակցեմ սուրբ եւ անմահ պատարագի», համարում եմ  սահուն կերպով հետքաշում Եկեղեցուց։ Ժողովրդական լուռ ու համառ  արձագանքի, կաթողիկոսի վարկանիշի բարձրացման ֆոնը ստիպեց Փաշինյանին հետքաշվել եկեղեցական դաշտից կամ փոխել  ռազմավարությունը։ Նա այլևս չի նշում որտեղ է գնում կամ ինչ պատարագի է մասնակցում, քանի որ նախորդ քայլերը տպավորություն ստեղծեցին նրա՝  մեղմ ասած,  ոչ անկեղծ լինելու մասին։

 Երբ նույնիսկ հանրային եթերում հայտնվեց «կրոնական թափառախումբ» արտահայտությունը, և Եկեղեցու դեմ սուր քննադատությունը սկսեց ընկալվել որպես ազգի ինքնության դեմ պայքար, Փաշինյանն  այլևս չէր կարող իշխանական ապարատին ուղղակի հրահանգել մասնակցել իր հետ պատարագների։ Այսպիսով, ստեղծվեց մի իրավիճակ, որտեղ՝ Եկեղեցին ուժեղանում է, Փաշինյանը  կորցնում է ազդեցությունն  այդ դաշտում, իսկ հասարակությունը հստակ տարբերում է «հոգևոր» և «քաղաքական» վարքագծերը։ Կաթողիկոսի հեղինակության աճը ավելի տեսանելի դարձրեց վարչապետի պարտված քաղաքական դիրքը։ Փաշինյանը փորձեց նվազեցնել կաթողիկոսի ազդեցությունը, բայց այդ գործընթացում վնասեց ոչ թե նրան, այլ ինքն իրեն։  Փաշինյանի վարքը էլ ավելի  բարձրացրեց կաթողիկոսի հեղինակությունը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image