ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ընկերներ Արմեն Մեջլումյանն ու Արամ Հովակիմյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսում հռետորական հարց հնչեցրին՝ ճի՞շտ է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախի նախագահի ընտրություններում սատարու՞ւմ է Արայիկ Հարությունյանին։
Նաեւ հռետորական հարց ուղղեցին՝ ճի՞շտ է, որ Արայիկ Հարությունյանը հանդիպում է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ, նա կամուրջ է երկուսի միջեւ։