Հասարակություն

Վեհափառի եղբայրը փայլուն կազմակերպեց Կոմիտասի և Թումանյանի հոբելյանները

Վեհափառի եղբայրը փայլուն կազմակերպեց Կոմիտասի և Թումանյանի հոբելյանները

Օրվա իշխանությունները շարունակաբար չարախոսում են Հայ առաքելական եկեղեցու սպասավորների հասցեին, տարատեսակ զրպարտչական տեղեկություններ հնչեցնում նրանց մասին եւ շարունակում պայքարել կաթողիկոսին փոխելու ուղղությամբ: Վերջերս էլ ԱԺ նախագահը հայտարարեց, որ եկեղեցում կան մանկապիղծ հոգևորականներ, իսկ դրանից առաջ` նախորդ տարի վարչապետի կինն էր գրել, որ Հայ առաքեալական եկեղեցում մանկապիղծներ կան: Վարչապետն էլ իր հերթին ամեն կիրակի տարբեր եկեղեցիներ է այցելում, հրամայում զեղչել Գարեգին Բ-ի անունը պատարագի ժամանակ եւ առիթը բաց չի թողնում Եկեղեցու հասցեին լուտանքներ թափելու: Հիշեցնենք նաև, որ մինչ այս պահը քրեական հետապնդումների են ենթարկվում Բագրատ, Միքայել, Արշակ սրբազանները, թեպետ Միքայել սրբազանի բանտային կալանքը փոխարինվեց տնային կալանքով, որից հետապնդման էությունը չի փոխվում: 
Փաշինյանի ռեժիմը որևէ սահման չունի, որեւէ սրբություն չի հարգում, օրենքի որեւէ տառ չի պահում, փոխարենն ամեն բան քանդում ու ավերում է` տրորելով օրենքներն ու Սահմանադրությունը: ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, գրականագետ, պրոֆեսոր

Աելիտա Դոլուխանյանին «Հրապարակը» հարցրեց` ի՞նչ կարծիքի եք եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի մասին: Մեր զրուցակիցն ասաց. «Հայ առաքելական եկեղեցին եղել է, կա ու կլինի սրբություն, ես այդ բաներից տեղյակ չեմ: Ես մեր եկեղեցուն նայում եմ պատմական, ազգապահպան հայացքով: Իմ մտքով անգամ չի էլ անցնում, որ մեր եկեղեցում կարող է ինչ-որ մի հոգևորական շեղված լինել: Որովհետև ես գիտեմ, որ Հայ առաքելական եկեղեցին դարերով փոխարինել է պետականությանը: Ես դասախոս եմ, ողջ օրը գրքեր եմ կարդում, չեմ հասցնում զբաղվել հասարակական հարցերով, ուղղակի կասեմ, որ մեր եկեղեցու լուսավոր կողմերն են ինձ միայն հետաքրքրում: Ես շատ դրական կարծիք ունեմ Վեհափառի մասին: Սրբազաններին, անկեղծ ասած, չեմ ճանաչում, ես սիրում եմ լինել տարբեր եկեղեցիներում: Եղել եմ Մոսկվայի եկեղեցում, Վեհափառի եղբայրը փայլուն ձևով կազմակերպեց Կոմիտասի և Թումանյանի հոբելյանները, ես տեսնում եմ, թե որքան բարեկարգ վիճակում են գտնվում մեր եկեղեցիները: Օրինակ` Օձունի վանքը, Սևանավանքը ու էլի շատ վանքեր և բոլորը նորոգել է Գարեգին Բ կաթողիկոսը: Մեր ժողովուրդը փոքր ինչ նախանձ է, շատ ծանր է տանում, որ հարևանն իրենից մի քիչ ավելի շատ գումար կարող է ունենալ, և այդ ամենի արդյունքում չարանում են, բայց հոգևոր կյանքով ապրող մարդուն բավական է միայն նորմալ, բարեկեցիկ կյանք ունենալը»:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image