Հասարակություն

Գյուղինստիտուտի ռեկտորին մեղադրա՞նք են առաջադրել

Գյուղինստիտուտի ռեկտորին մեղադրա՞նք են առաջադրել

«Հրապարակին» հասած հավաստի տեղեկություններով ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով քննչական կոմիտեի կենտրոնի բաժնում հարուցվել է քրեական գործ Ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանի կողմից պաշտոնեական լիազորությունների ենթադրյալ չարաշահման հատկանիշներով։ Ուռուտյանը ՀԱԱՀ հոգաբարձուների խորհուրդի կողմից ռեկտոր էր ընտրվել 2018 թվականին, ընտրության օրը խորհրդի 26 անդամներից ներկա էին 22-ը, որոնք միաձայն քվեարկել էին Վարդան Ուռուտյանի օգտին։

Անմիջապես սրանից հետո արդեն սկսվեցին լուրեր շրջանառվել, որ թեպետ Ուռուտյանը հոգաբարձուների խորհրդի անդամների օգնությամբ է հայտնվել գյուղինստիտուտի ռեկտորի աթոռին, սակայն իրականում ոչ թե ընտրվել, այլ նշանակվել է այդ պաշտոնում, նշանակվել է անձամբ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրահանգով։ Ուռուտյանի և Հարությունյանի մտերմիկ Հարաբերությունների մասին մամուլում բազմիցս է գրվել , այդ մասին անգամ խոսել են Ազգային ժողովի ամբիոնից։ Մասնավորապես նախորդ տարվա փետրվարին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը իր ելույթի ժամանակ անդրադարձավ Հարությունյան-Ուռուտյան հարաբերություններին։

«Պրն նախարար, Ձեր մտերիմին Ագրարային համալսարանի ռեկտոր եք նշանակել, որը օպտիմալացում է սկսել այդ համալսարանում և իրեն սահմանել է 855 հազար դրամ աշխատավարձ, նախկին 554 հազարի փոխարեն, իր գործավարին էլ սահմանել է 190 հազար դրամ աշխատավարձ, լրատվության ինչ-որ նոր բաժիններ է ստեղծել, որ իբրև համալսարանը կարողանա շփվել հանրության հետ, մինչդեռ գիտությունների դոկտոր պրոֆեսորը 175 հազար է ստանում։ Հիմա սա ի՞նչ է, բացահայտ կոռուպցիա է, բա ի՞նչ է»,- ասել էր Մարուքյանը՝ դիմելով ԿԳՄՍ նախարարին։ 

Ագրարային համալսարանի մեր աղբյուրները փոխանցեցին, որ պրոֆեսորադասախոսական կազմը զարմացած է, որ իրավապահները քրեական գործ հարուցելուց չեն խնայել Արայիկ Հարությունյանին, հաշվի չեն առել ռեկտորի ու նախարարի հարաբերությունները, դասախոսները ոգևորված են նաև, որ վերջապես կարծես պատռվում է ռեկտորի դիմակը։


ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ռիմա Եգանյանը մեզ հայտնեց, որ քննչականում դեռևս գործը չեն ստացել, այս պահին չկա, գլխավոր դատախազության մամուլի պատասխանատու Արևիկ Խաչատրյանը ևս հայտնեց, որ տեղեկություն չունեն այս գործով, սակայն մեզ նույնիսկ հայտնի է, թե ո՞ր քննիչի վարույթում է այս գործը, այն Լալա Առաքելյանի մոտ է։ Մեզ նույնիսկ հայտնի դարձավ գործի համարը՝61206820։
Այսպիսով, կարելի երկու եզրահանգում անել․ կամ քննչականում իրոք տեղյակ չեն գործի հարուցման փաստին, ինչը քիչ հավանական է, կամ էլ ինչ-որ մեկը ժամանակին հասցրել է «ստոպ» տալ։ 
Ուռուտյանի հետ մեզ կապ հաստատել այդպես էլ չհաջողվեց։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image