Հասարակություն

Մինչ գլխավոր կանաչապատողը խոսում էր, մի առողջ ծառ էին Երեւանում կտրում

Մինչ գլխավոր կանաչապատողը խոսում էր, մի առողջ ծառ էին Երեւանում կտրում

Դեկտեմբերի 21-ին Երեւանի քաղաքապետարանի «Կանաչապատման եւ շրջակա միջավայրի պահպանության» ՊՈԱԿ տնօրեն Արմեն Բեգոյանը ասուլիս էր հրավիրել եւ հերթական անգամ պատմում էր, թե ինչ լավ գործեր է անում քաղաքի համար իր կառույցը։ Մշտադալար ծառեր են տնկում, սուր տերեւներով, /թե ում են պետք դրանք, եթե ոչ ստվեր են ապահովում, ոչ էլ փոշի կլանում, պարզ չէ -Ս.Ս/,  գերեզմանատների տարածքում ծառուղիներ է սարքում, թփեր է դնում, եւ այլն։

Մինչ նա խոսում էր, Կենտրոնի թաղապետարանի «Կանաչապատման եւ շրջակա միջավայրի պահպանության» ՀՈԱԿ աշխատողները գերեզմանոցի էին վերածում Կինո Երևանի մերձակայքը։ Այստեղ հերթական առողջ ու փարթամ ծառը փրթեցին։ Այն խանգարում էր մայթի բարեկարգման աշխատանքներին եւ տարածքով անցնող մետաղյա ձողերին։ Ուստի որոշվեց ծառը վերացնել այդ տեղից, սղոցել, դարձնել ցախ, վառելափայտ։ Պարզվում է՝ այս հերթական հանցագործությունը քաղաքի նկատմամբ, նախապատմություն ունի։ Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը այս ծառի համար պատերազմել է Կենտրոնի թաղապետ Պետոյանի հետ։ «Իրենք դիմացի քարերը հանեցին, իմ խնդրանքով, բայց հետո որոշեցին ուղղակի կտրել այդ ծառը։ Մի երկու օր առաջ էր», - ասում է Քրիստինա Վարդանյանը։ 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image