Անցած գիշեր անօդաչու թռչող սարքը բախվել է Ռումինիայի Գալաց քաղաքում գտնվող բնակելի շենքի տանիքին։
Ռումինիայի ազգային պաշտպանության նախարարությունը արձակված ԱԹՍ-ն նույնականացրել է որպես ռուսական։
«Մայիսի 28-ի լույս 29-ի գիշերը Ռուսաստանի Դաշնությունը վերսկսել է անօդաչու թռչող սարքերի հարձակումները Ուկրաինայում՝ Ռումինիայի հետ գետային սահմանի մոտ գտնվող քաղաքացիական և ենթակառուցվածքային օբյեկտների վրա», - ասվում է Ռումինիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։
«Այս անօդաչու թռչող սարքերից մեկը մտել է Ռումինիայի օդային տարածք, ռադարով հայտնաբերվել է Գալաց քաղաքի հարավային մասում և բախվել բնակելի շենքի տանիքին՝ հրդեհ առաջացնելով»։
Տեղեկատվության համաձայն, բախման պահին տեղի է ունեցել պայթյուն, որին հաջորդել է հրդեհ բնակարաններից մեկում։ Միջադեպի հետևանքով շենքի մոտ 70 բնակիչ տարհանվել է, ևս երկուսը 14-ամյա երեխա և մի տարեց կին վնասվածքներ են ստացել։