Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2026 թվականի մարտի 17-ին կայացրած վճռով վճռել է․
«Սարիկ Սամվելի Մինասյանի հայցն ընդդեմ Արտյոմ Գեորգիի Ղուկասյանի՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու պահանջի մասին, մերժել»։ Տեղեկացնում է փաստաբան Սլավիկ Պողոսյանը։
Հիշեցնենք, որ Սարիկ Մինասյանը զրպարտություն էր համարել այն տեղեկությունները, թե ինքը հանդիսացել է ՀՀԿ անդամ և 2017 թվականի Հայաստանի Հանրապետական կուսակցությանն անդամագրվելու մասին դիմում է ներկայացրել։