Հասարակություն

Քրեական գործ ընդդեմ Հյուսիսային համալսարանի աշխատակցի

Քրեական գործ ընդդեմ Հյուսիսային համալսարանի աշխատակցի

Հյուսիսային համալսարանի աշխատակցի  դեմ, ով ներկայումս ղեկավար պաշտոն է զբաղեցնում,  քրեական գործ է հարուցվել։ Գործը հարուցվել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում։ Այս մասին մեր ունեցած տեղեկությունը հաստատեցին ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից․

«Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում (6-րդ վարչություն) հարուցվել է քրեական գործ և ուղարկվել դատախազություն, ՀՀ ՔՕ 34,178 և 34, 38, 312՝ հանցակցության փորձ և խարդախություն»։ 

ՀՀ գլխավոր դատախազությունից էլ մեզ տեղեկացրին, որ գործով մեղադրյալներ չկան, և որ նախաքննությունը շարունակվում է։ 

Լրահոս

Ամենաընթերցված

Իմացա՞ր, պարոն վարչապետ

Իմացա՞ր, պարոն վարչապետ

«Պետք է իմանալ՝ կարկուտներն ինչի հետևանք են»,- Գեղարքունիքում հայտարարել էր լիգիտիմությունը կորցրած...

×
Gallery Image