Հասարակություն

ՀՀ իրավապահները հրաժարվել են Ռուսաստանին հանձնել Ռոբսոնին

ՀՀ իրավապահները հրաժարվել են Ռուսաստանին հանձնել Ռոբսոնին

2025 թվականի նոյեմբերի 7-ին ՀՀ ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել էին Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմինների կողմից հետախուզվող Ռ. Թաթուլյանին՝ Ռոբսոնին: 

«Ռ. Թաթուլյանն արգելանքի չի վերցվել ՀՀ քաղաքացի հանդիսանալու, հետևաբար՝ օտարերկրյա պետությանը հանձնման ենթակա չլինելու հիմքով», «Հրապարակ»-ի հարցին ի պատասխան հայտնեցին Գլխավոր դատախազությունից։ Ռուսաստանում Թաթուլյանը (Ռոբսոն) հետախուզվում է սպանության, խարդախության և մի շարք այլ հանցագործություններ կատարելու մեղադրանքով։ Նրա նկատմամբ կալանք է կիրառվել` հեռակա կարգով։ 

Նշենք, որ Թաթուլյանը պարբերաբար հայտնվել է ռուսական եւ հայկական մամուլի ուշադրության կենտրոնում․ նա 2017 թվականին այն 10 «օրենքով գողերի» ցուցակում է եղել, որոնց նկատմամբ ԱՄՆ ֆինանսների նախարարության Օտարերկրյա ակտիվների վերահսկման գրասենյակը (OFAC) պատժամիջոցներ էր սահմանել ։ Թաթուլյանը 2017 թվականին նաեւ Հայաստանի վարչապետին աջակցություն հայտնած գործարարների թվում էր: Մի խումբ գործարարներ հայտարարել էին, որ աջակցելու են Կարեն Կարապետյանին՝ Հայաստանում «խորը բարեփոխումներ անցկացնելու գործում»։

Լրահոս

Ամենաընթերցված

Պատժում են բոլորին

Պատժում են բոլորին

Խորհրդարանում իր աշխատանքին երեկ հրաժեշտ տվեց Ալեն Սիմոնյանի կադրերից հերթականը՝ ԱԺ նախագահի խոսնակ...

×
Gallery Image