UFC-ի թեթև քաշային կարգում երկրորդ հորիզոնականը զբաղեցնող հայ մարտիկ Արման Ծառուկյանը արձագանքել է ամերիկացի գրեփլեր Մայք Մուսումեչիի մարտահրավերին։
Մուսումեչին, որը հանդես է գալիս UFC BJJ լիգայում, Ծառուկյանին հրավիրել էր գրեփլինգի ձևաչափով գոտեմարտի՝ օգտագործելով հայտնի «Ուղարկիր ինձ հասցեն» արտահայտությունը։
Ծառուկյանը իր պատասխանն արտահայտել է սոցիալական ցանցերում՝ կարճ և ուղիղ կերպով՝ նշելով. «Ասա ղեկավարիդ՝ թող ինձ պայմանագիր ուղարկի»: