Եվրոպան պետք է պատրաստվի հնարավոր պատերազմի, որը, ըստ Ֆրանսիայի բանակի շտաբի պետ Պիեռ Շիլի, կարող է սկսվել «այսօր առավոտյան»։
Գեներալը այս մասին հայտարարել է RTL ռադիոյին տված հարցազրույցում։
«Քայլը դեպի պատերազմ՝ բնավ անխուսափելի չէ... Ամեն ինչ կարող է փոխվել, նույնիսկ այսօր առավոտյան», - նշել է Շիլը։
Նա կոչ է արել Ֆրանսիային և Եվրոպային պատրաստվել աճող սպառնալիքներին, որոնք, նրա խոսքով, գնալով ավելի լուրջ և արմատական են դառնում։
Գեներալը շեշտել է, որ աշխարհը մտել է նոր փուլ, որտեղ ուժի կիրառումը կրկին ընկալվում է որպես ընդունելի որոշ խոշոր տերությունների համար։
«Միջազգային հարաբերություններն այսօր բնութագրվում են կայսրությունների վերադարձով։ Կայսրության առջև կանգնած՝ դու կամ վասալ ես, կամ թշնամի», - եզրափակել է Շիլը։