Քաղաքականություն

Եկեք քվեարկենք, գնանք, ուզում է Ղուկասյանը լինի, ուզում է ով

Եկեք քվեարկենք, գնանք, ուզում է Ղուկասյանը լինի, ուզում է ով

Քիչ առաջ Գյումրու համայնքի ավագանու արտահերթ նիստում ընդունվեց որոշում, որով փաստաբան Իրինա Հակոբյանը լիազորվեց ներկայացնելու ավագանու շահերը ՀՀ վարչական, վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում։ Որոշումը վերաբերում է հուլիսի 26-ի թիվ 161-Ա որոշմամբ նախատեսված 24 որոշումների վիճարկման դատավարական գործընթացին։

Փաստաբանը լիազորված է ներկայացնել համայնքի անունից հայցեր, բողոքներ, միջնորդություններ, հարցումներ կատարել և ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն՝ համայնքի շահերի պաշտպանության նպատակով։ Լիազորությունները տրվել են երկու տարի ժամկետով։ Որոշման 24 օրինակները կտրամադրվեն դատարաններին՝ որպես լիազորության հաստատում։ Նիստը, որ հրավիրել էր Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, և ինչպես իրենք են պնդում, օրակարգում մեկ կարևոր՝ Գյումրու ավագանու շահերը ներկայացնելու համար ներկայացուցչին լիազորելու մասին հարցն է:

«Մայր Հայաստան» խմբակցության ավագանու ղեկավար Կարեն Սիմոնյանն էլ հայտարարեց, որ իրենք նիստը բոյկոտում են, քանի որ ՔՊ֊ն, որ իշխանության մի մասնիկն է, լռում է Միքայել սրբազանի կալանավորման հարցում, փոխարենը նման օրակարգով նիստ է հրավիրել։ Փոխարենը Վարդան Ղուկասյանն առաջարկեց բոլորին առանց վարանելու քվեարկել և գնալ տուն։ «Եկեք, քվեարկենք, վերջացնենք, գնանք, էս 20 տարի է՝ էս է, քրեական գործեր են հարուցել, բայց մենք գիտենք, որ մեր գործն արդար է, անհանգստանալու պատճառ չունենք, էնպես որ քվեարկեք»,- ասաց նա, որին հաջորդեց քվեարկությունը և ներկա ավագանու անդամներից ձեռնպահ քվեարկեցին միայն «Իմ հզոր համայնքի» ներկայացուցիչները։ Քաղաքապետի թիմը` Կոմունիստական կուսակցությունը, ՔՊ-ի և «Մեր քաղաքը» դաշինքի հետ կողմ քվեարկեց որոշմանը։

Հիշեցնենք, որ ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2024 թ. հուլիսի 26-ի թիվ 161-Ա որոշմամբ նախատեսված 24 որոշումների վիճարկման նպատակով հարուցվել է դատավարական գործընթաց։ Սա այն դատական գործն է, որ վերաբերում էր նախկին քաղաքապետերի` Վարդան Ղուկասյանի և Սամվել Բալասանյանի օրոք համայնքային տարածքների սեփականաշնորհման գործընթացներին։

 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image