Այս իշխանության կարգախոսը կարծես լինի` ոչ մի օր առանց սկանդալի եւ ոչ մի անձ` չապականված: Ամենասկանդալային հայտարարությունները Նիկոլ Փաշինյանը, որպես կանոն, անում է սփյուռքում` տարբեր երկրներում ապրող հայերի հետ հանդիպումների ժամանակ: Օրինակ, մի խումբ շվեյցարահայերի հետ հանդիպման ժամանակ ցեղասպանության մասին սկանդալային հայտարարությունն արեց. «Մենք Հայոց ցեղասպանության պատմությանը պետք է վերադառնանք, պետք է հասկանանք․ լավ, ի՞նչ է տեղի ունեցել եւ ինչո՞ւ է տեղի ունեցել, ինչպե՞ս ենք մենք դա ընկալել, ո՞ւմ միջոցով ենք ընկալել, ո՞նց է, որ 1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, եւ ոնց է, որ 1950-ին նման օրակարգ հայտնվել է»: Թվաց` լեզվի սայթաքում է, բայց ԱՄՆ հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ շարունակեց. «Մենք պետք է հասկանանք՝ ի վերջո, կայի՞ն ուժեր, որոնց առանցքային գործիքը՝ մեզ կառավարելու, հետեւյալն է․ անհնար դարձնել մեր ինքնուրույն ապրելը մեր միջավայրում, որպեսզի մենք լինենք ավելի կառավարելի»: Ստամբուլահայության հետ հանդիպման ժամանակ էլ ասաց. «Խաղաղության հանգույցը խոչընդոտ չէ Թուրան ճանապարհի համար, ճանապարհն արդեն պատրաստ է, եթե ջրային ուղի լինի, մենք՝ բոլորս միասին կկարողանանք խմել այս ջուրը, խոչընդոտներ չկան»։ Երեկ մի սկանդալային հայտարարություն էլ Համբուրգի հայերի հետ հանդիպման ժամանակ է արել՝ Ադրբեջանին առաջարկելով «ընդունել համատեղ ճանապարհային քարտեզ»՝ 2 թեմաները զուգահեռ փակելու ուղղությամբ։ Որո՞նք են այդ թեմաները: Պարզվում է` հազարամյակներ Արցախում ապրած եւ այնտեղից էթնիկ զտմամբ վտարված հայերի խնդիրն ու «Արեւմտյան Ադրբեջան» արհեստական, կեղծ եզրույթը Փաշինյանի համար նույն հարթության մեջ են, եւ հիմա Ալիեւին առաջարկում է «հայելային տարբերակով» հրաժարվել այդ երկու եզրույթներից:
Քաղաքականություն
Սկանդալի սիրահարը
Ամենաընթերցված
Հայկական կաթնամթերքի սահմանափակումից հետո Ռուսաստա...
Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի ներմուծման նկատմամբ սահմանափակումների կիրառումը չի հանգեցնի ռուսակա...
Մի ավելի վատ բան է եղել, որի վրա արժեր կենտրոնանալ
2 օր է հետևում եմ և ուրախանում, թե Նիկոլ Փաշինյանի ձևավորած ծուռ հայելիների ու կործանված արժեքների ա...
Արամ Մելիքյանին վրաերթի են ենթարկել
Արամ Մելիքյանին մեքենա է հարվածել, որից հետո վարորդը փորձել է փախչել դեպքի վայրից։ Արամը պատմել է մի...
Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության էություն...
հետ հանդիպման ժամանակ առաջարկել է «սառեցնել» ուկրաինական հակամարտությունը, վերադառնալ կարգավորման ս...
×
❮
❯