Քաղաքականություն

«Կգանք Մակրոնի մոտ խայտառակ կանենք»

«Կգանք Մակրոնի մոտ խայտառակ կանենք»

Կառավարության շենքի դիմաց անցկացված բողոքի ակցիայի ընթացքում Վարդաշենի բնակիչները դժգոհություն են հայտնել իշխանությունների գործողություններից։ Ակցիայի մասնակիցներից մեկը նշել է, որ իրենց նախկինում խոստումներ են տրվել՝ շահավետ լուծումներ առաջարկելու վերաբերյալ, սակայն, նրա խոսքով, դրանք չեն իրականացվել։

Բնակչուհին նաև ընդգծել է, որ եթե իրենց պահանջները չբավարարվեն, պատրաստ են ընդլայնել բողոքի գործողությունները և ավելի մեծ թվով հավաքվել՝ նույնիսկ միջազգային կարևոր այցերի ընթացքում իրենց դժգոհությունը բարձրաձայնելու նպատակով։

«Եթե չբավարարեն մեր պահանջը՝ մի քանի հարյուր հոգով հավաքվելու ենք, Մակրոնի այցելության ժամանակ գանք հրապարակ, վրանները խբենք նստենք՝ խայտառակ անենք մեր կառավարությանը»,- ասել են նրանք:

Վարդաշենի 6-րդ փողոցի հանրակացարանների մի խումբ բնակիչներ, հիշեցնենք, բողոքում են շենքերի վթարային վիճակից։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image